ՀՈԴՎԱԾ 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀO-402-Ն) 26-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների եւ զենքի կիրառման դեպքում մաքսային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաեւ դատախազին:
Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների եւ զենքի կիրառման հետեւանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության եւ դատախազության համապատասխան մարմիններին:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: