Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն oրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման դեպքում մաքսային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաեւ դատախազին:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման հետեւանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության եւ դատախազության համապատասխան մարմիններին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: