Հոդված 1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիuի 1998 թվականի, այuուհետ` oրենuգիրք) 70-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ՀՀ քաքաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը, համաձայն որի պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը եւ առեւտրային կազմակերպությունները, պետք է դուրս գտնվի քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորման ոլորտից, քանի որ այդ կապակացությամբ առաջացող իրավահարաբերություններն իրնեց բնույթով դատավարական չեն եւ վերաբերում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կարգավորման ոլորտին: Վերոնշյալն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից, համաձայն որի` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու եւ դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում սահմանված դրույթն այդպիսով խախտում է համասեռության սկզբունքը, քանի որ քննարկվող նորմն իր բնույթով դատավարական չէ եւ անհրաժեշտաբար պետք է ընդգրկվի համապատասխան հատուկ օրենքի, այն է՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կարգավորման ոլորտում:
Բացի այդ, գործող կարգավորումն անընդունելի է նաեւ բովանդակության տեսանկյունից, քանի որ այն համահունչ չէ արդար դատաքննության, ինչպես նաեւ օրենքի եւ դատարանի առաջ բոլորի հավասարության սկզբունքի հետ: Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Պայքար եւ հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված պետական տուրքի վճարումից ազատման բացարձակ արգելքն ինքնին խնդիր է առաջացնում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին հետ կապված /Պայքար եւ հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գանգատ թիվ 21638/03, վճիռն ուժի մեջ է մտել 02/06/2008, պարբ. 49/: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու պարտավորություն` առաջարկվող օրենսդրական փոփոխությունը անհրաժեշտ պայման է հանդիսանում վերոնշյալ վճռի պահանջները կատարելու տեսանկյունից: Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նման փոփոխություն կատարելն անհրաժեշտ է հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նույն խնդրի առնչությամբ Հայաստանի Հանրապետության դեմ վճիռ կայացնելը կանխելու տեսանկյունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը հակասում է նաեւ նույն օրենսգրքի 5-րդ հոդվածին` «Հավասարությունն օրենքի եւ դատարանի առջեւ», որի համաձայն քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է oրենքի եւ դատարանի առջեւ` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավաuարության uկզբունքների հիման վրա: Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը հիշատակված նորմն ուղղակիորեն անհավասարություն է սահմանում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ պետական տուրքի գծով արտոնություններից օգտվելու հետ կապված: