Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-367-04.11.2008-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «25000 դրամ» բառերը փոխարինել «30000 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի

1. 1-ին պարբերության «գործավարձով» բառից հետո լրացնել «եւ ժամավճարով» բառերը,

2. 2-րդ պարբերության «145 դրամ» բառերը փոխարինել «179 դրամ» բառերով,

3. 3-րդ պարբերության «161 դրամ» բառերը փոխարինել «199 դրամ» բառերով,

4. 4-րդ պարբերության «242  դրամ» բառերը փոխարինել «298 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: