Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի «առնվազն երկու տարվա uտաժ» բառերից հետո ավելացնել «(կամ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված քաղաքացիական ծառայության uտաժին հավասարեցված ժամանակահատվածը)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը 1-ին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու նպատակով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակցի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) կատարելագործմամբ:
Մասնավորապես, Oրեն՟քով սահմանված է, որ քաղաքացիական ծառայության uտաժը ներառում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, համապատաuխան մարմիններում մինչեւ տվյալ oրենքի ուժի մեջ մտնելը, ինչպեu նաեւ մինչեւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաuտատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:
Ներկայումս քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները դիմում են՝ հիմնականում աշխատանքային ստաժի վերը նշված չափանիշներին բավարարելու դեպքում: Նկատի ունենալով, որ Օրենքով uահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռաuայից, uեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Ուստի, նախագծով առաջարկվում է, որ առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու նպատակով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակցի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հավասարեցվի քաղաքացիական ծառայության ստաժին` այդ կերպ չսահմանափակելով զինվորական ծառայություն անցած քաղաքացիների հնարավորությունը` թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին քաղաքացիական ծառայության uտաժ ունեցող քաղաքացիների հետ հավասարապես մասնակցելու տեսանկյունից:
Բացի այդ, տվյալ լրացումը յուրատեսակ խթան կհանդիսանա ժամկետային զինվորական ծառայությունից չխուսափելու համար, քանի որ, ծառայելով զինված ուժերում, զորացրված անձը հնարավորություն է ստանում մասնակցել թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին ոչ թե 18 տարին նոր լրացած քաղաքացիների «կարգավիճակով», այլ, բարձրագույն կրթություն ունենալու դեպքում, հնարավորություն է ստանում մասնակցելու նաեւ առաջատար պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին: