Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դելտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 9-րդ մասի ա) եւ բ) կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով | բազային տուրքի 15-ապատիկի չափով |
մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով | բազային տուրքի 3 -ապատիկի չափով |
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի բազմակի արտոնագիր տալու համար
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ 6 ամիս վավերականության ժամկետով | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի ա) եւ բ) կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով | բազային տուրքի 15-ապատիկի չափով |
մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով | բազային տուրքի 3 -ապատիկի չափով |
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի բազմակի արտոնագիր տալու համար
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ 6 ամիս վավերականության ժամկետով | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի ժբ) կետը 191 թվից հետո լրացնել «,192» թվով:
Հոդված 4. Օրենքի 19 հոդվածի 18-րդ մասի 19-րդ կետում «191 -րդ հոդվածում» բառերը փոխարինել «191 -րդ եւ 192- րդ հոդվածներում» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել 192 -րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝
«192 . Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը
1. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիա տրամադրելու համար`
ա/Զբոսավարների գործունեության լիցենզիաների համար` տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
բ/ Ուղեկցորդների գործունեության լիցենզիաների համար` տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
2.Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար`
ա/ մինչեւ երեք ասռղ հյուրանոցի, մոթելի - յուրաքանչյուր աստղի համար` տարեկան | բազային տուրքի 150 -ապատիկի չափով |
բ/ չորս ասռղ հյուրանոցի, մոթելի - յուրաքանչյուր աստղի համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
բ/ հինգ ասռղ հյուրանոցի, մոթելի - յուրաքանչյուր աստղի համար` տարեկան | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
գ/ հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարի - յուրաքանչյուր աստղի համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
դ/ պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղու (համալիրի), - յուրաքանչյուր կարգի համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով» |
ե/ զբոսաշրջային տների, - յուրաքանչյուր կարգի համար` տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով» |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացվում է ՀՀ կառավարության 2007թ.նոյեմբերի 29-ի N1440-Ն որոշման 94-րդ կետին համապատասխան եւ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով:
Օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության այցելության մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանում` կախված Հայաստանի Հանրապետությունում այցելուի գտնվելու ժամկետից:
Նախագծով առաջարկվում է պահպանելով 120 օր ժամկետով մուտքի արտոնագրի համար պետական տուրքի դրույքաչափը (15000 դրամ), սահմանել 21 օրվա համար համամասնորեն հաշվարկված դրույքաչափ (3000 դրամ): Նշված մոտեցումը հիմնականում ուղղված է ճանաչողական, հանգստի եւ ժամանցի նպատակով Հայաստան զբոսաշրջային այցելությունների խթանմանը, որոնք որպես կանոն իրականացվում են մինչեւ 21 օր ժամկետով: Այդպիսի այցելությունները 2006 թվականի սեպտեմբերից մինչեւ 2007 թվականի օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում իրականացված զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտության տվյալներով կազմում են Հայաստան կատարված ողջ զբոսաշրջային այցելությունների ընդամենը 11.6 %-ը, ինչը մինչեւ 2020 թվականը 20 %-ի (բացարձակ թվով 50000-ից 300000-ի) հասցնելը պետական քաղաքականության թիրախներից է:
Եթե ընդունենք, որ 21 օր ժամկետով մուտքի արտոնագրի համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափ (3000 դրամ) սահմանելը, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում է, ապա դրա հետեւանքով պետական բյուջեի ոչ էական եւ կարճաժամկետ նվազեցումն, անկասկած, կփոխհատուցվի ոչ միայն դրա շնորհիվ զբոսաշրջիկների թվի ավելացման, այլ նաեւ Հայաստանի, որպես զբոսաշրջավայրի, միջազգային շուկայում մրցունակության բարձրացմանը նպաստելով (որպես ավելի երկարաժամկետ նպատակ):
Բացի պետական տուրքի ֆիսկալ նշանականությունից հարկ է հաշվի առնել նաեւ հետեւյալը:
Ճանաչողական, հանգստի, ժամանցի նպատակ ունեցող զբոսաշրջիկի համար 120 օր ժամկետով մուտքի արտոնագիր տրամադրելն այնքան էլ հասկանալի չէ, հատկապես, որ դրա համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը համարժեք է 50 ԱՄՆ դոլարին (15000 դրամ, որն ըստ էության զբոսաշրջիկի համար 30 ԱՄՆ դոլարի համամատությամբ «թանկացել է»` կապված ԱՄՆ դոլար-դրամ փոխարժեքի փոփոխության հետ):
Տարածաշրջանում երկրի մրցունակության վրա ներկայացված խնդրի բացասական ազդեցությունը ավելի ակնհայտ կդառնա, եթե Հայաստանում գործող պետական տուրքի դրույքաչափը համեմատենք մրցակից երկրներում գործող դրույքաչափերի հետ: Վրաստանում եւ Թուրքիայում, որոնց զբոսաշրջային արդյունքի գերակշիռ մասը (ինչպես Հայաստանում) պատմամշակութային, ճանաչողական զբոսաշրջությունն է կազմում, մուտքի արտոնագրի համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են համապատասխանաբար 12 ԱՄՆ դոլար 15 օրվա եւ 10 ԱՄՆ դոլար 30 օրվա համար: Իսկ փորձը ցույց է տալիս, որ բացի զբոսաշրջային փաթեթի գնի վրա մուտքի արտոնագրի դրույքաչափի գումարային ազդեցությունը հաշվի առնելուց, զբոսաշրջիկն իր հանգիստը կազմակերպելու համար ցանկալի զբոսաշրջավայր ընտրելիս տվյալ երկրում ծառայությունների գների մակարդակը գնահատում է հիմք ընդունելով մուտքի արտոնագրի համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը, որն առաջին տպավորությունն է երկրում մատուցվող ծառայությունների գների վերաբերյալ:
Նախագծով նախատեսվում է նաեւ պետական տուրք սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի համար: Պետական տուրքի սահմանումը հնարավորություն կտա պետական բյուջեից անհրաժեշտ միջոցներ հատկացնել ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմանը համապատասխան հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար: Բացի այդ նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրքի տարբերակված դրույքաչափ տարբեր կարգի եւ տեսակի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար, ինչը կնպաստի միջին կարգի հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելացմանը:
Նախագծի ընդունումը բխում է 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից, եւ ուղղված է միջազգային շուկայում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը: