Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-377-14.11.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դելտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 9-րդ մասի ա) եւ բ) կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար
 
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով
 
բազային տուրքի 15-ապատիկի չափով
 
մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով  բազային տուրքի 3 -ապատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի բազմակի արտոնագիր տալու համար
 
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով
 
բազային տուրքի 40-ապատիկի չափով
 
մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ 6 ամիս վավերականության ժամկետով  բազային տուրքի 20-ապատիկի չափով

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի ա) եւ բ) կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար
 
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով
 
բազային տուրքի 15-ապատիկի չափով
 
մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի 3 -ապատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի բազմակի արտոնագիր տալու համար
 
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով
 
բազային տուրքի 40-ապատիկի չափով
 
մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ 6 ամիս վավերականության ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի ժբ) կետը 191 թվից հետո լրացնել «,192 » թվով:

Հոդված 4. Օրենքի 19 հոդվածի 18-րդ մասի 19-րդ կետում «191 -րդ հոդվածում» բառերը փոխարինել «191 -րդ եւ 192 -րդ հոդվածներում» բառերով:

Հոդված 5. Օրենքը լրացնել 192 -րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«192 . Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիա տրամադրելու համար`
 
ա/ Զբոսավարների գործունեության լիցենզիաների համար` տարեկան
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
 
բ/ Ուղեկցորդների գործունեության լիցենզիաների համար` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`
 
ա/ մինչեւ երեք աստղ հյուրանոցի, մոթելի
- յուրաքանչյուր աստղի համար` տարեկան
 
բազային տուրքի 150-ապատիկի չափով
 
բ/ չորս աստղ հյուրանոցի, մոթելի
- յուրաքանչյուր աստղի համար` տարեկան
 
բազային տուրքի 200-ապատիկի չափով
 
գ/ հինգ աստղ հյուրանոցի, մոթելի
- յուրաքանչյուր աստղի համար` տարեկան
 
բազային տուրքի 250-ապատիկի չափով
 
դ/ հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարի
- յուրաքանչյուր աստղի համար` տարեկան
 
բազային տուրքի 100-ապատիկի չափով
 
ե/ պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան
եւ ճամբարային բնակատեղու (համալիրի)`
- I կարգի համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
- II կարգի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- III կարգի համար` տարեկան
 
բազային տուրքի 50-ապատիկի չափով
 
զ/ զբոսաշրջային տների`
- I կարգի համար` տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով
- II կարգի համար` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
- III կարգի համար` տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով