Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածի`
1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի (այսուհետ` վճռաբեկ դատարան) նախագահի եւ չորս դատավորի կազմը:»:
2) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7.Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի եւ չորս դատավորի կազմով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածի`
1) 1-ին մասից հանել «Առաջին ատյանի դատարանում եւ վերաքննիչ» բառերը,
2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենսգրքի ԵՐՐՈՐԴ.1 ԲԱԺՆՈՒՄ «դիմում» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով, իսկ «դիմող» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 4. Օրենսգրքի 204.9-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նոր երեւան եկած հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»:
Հոդված 5. Օրենսգրքի 204.14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) մինչեւ նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.»:
Հոդված 6. Օրենսգրքի 204.19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննությունը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»
Հոդված 7. Օրենսգրքի ԵՐՐՈՐԴ. 2 ԲԱԺՆՈՒՄ «դիմում» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով», իսկ «դիմող» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 8. Օրենսգիրքի 204.20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Նոր հանգամանքերով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 204.26 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 204.26. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու իրավասություն ունեցող դատարանները
Նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»:
Հոդված 10. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ մասը «էությունը» բառից հետո լրացնել «կամ առկա են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հիմնավորումները» բառից հետո լրացնել «կամ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով» բառերը:
Հոդված 13. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 14 Օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 14. Օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« ՀՈԴՎԱԾ 226. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`
1) դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա,
2) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները:»:
Հոդված 15. Օրենսգրքի 231-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 4-րդ կետում «հիմնավորումները,» բառից հետո լրացնել «կամ, որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը.»: բառերը,
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վճռաբեկ բողոքն uտորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված լիազորագիրը:»
Հոդված 16. Օրենսգրքի 233-րդ հոդվածի`
1)1-ին մասի 4-րդ կետից հանել «կամ վճռաբեկ դատարանի uահմանած» բառերը.
2)1-ին մասի 6-րդ կետը եւ 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում uտանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին որոշումը պետք է լինի պատճառաբանված:»:
Հոդված 17. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) առկա է նոր երեւան եկած կամ նոր հանգամանք:»:
Հոդված 18. Օրենսգրքի 241-րդ հոդվածի?
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է գործը քննած դատավորների մեծամասնությունը:».
2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թ. հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոխանցվում են համապատասխանաբար վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Սույն օրինագծերը մշակվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանի 29 հոկտեմբերի 2008 թ. թիվ 67 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Փաթեթում ներառված նախագծերում իրացվել են ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. մայիսի 27-ի ՍԴՕ-754,սեպտեմբերի 9-ի ՍԴՕ-758,հոկտեմբերի 8-ի ՍԴՕ-765 եւ հոկտեմբերի 21-ի ՍԴՕ-767 որոշումների եզրափակիչ մասերի դրույթները, որոնցով անվավեր (ուժը կորցրած) են ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ 2007թ. նոյեմբերի 28-ի օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի,«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ դատական օրենսգրքի մի շարք դրույթներ եւ որոնցով փոխկապակցված այս նորմատիվ իրավական ակտերում նույնական հարցերին համալիր իրավակարգավորում տալու համար ՀՀ սահմանադրական դատարանը իր ՍԴՕ-765 որոշմամբ Ազգային ժողովի համար վերջնական ժամկետ է սահմանել մինչեւ 2008թ. դեկտեմբերի 31-ը:
Վերոնշյալ օրենսգրքերում եւ օրենքներում կատարված փոփոխություններն ուղղված են սահմանադրական դատարանի կողմից անվավեր ճանաչված դրույթները ՀՀ Սահմանադրության 14.1, 18, 19 եւ 42 հոդվածներին, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2000թ. հունվարի 19-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման վարույթի նորոգման մասին» R (2000) 2 հանձնարարականին համապատասխանեցնելուն: Այն է ` նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով գործերով օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելուն (դատական վերջնական ակտերը բողոքարկելու իրավունքի վերականգմանը), նոր հանգամանքներով առաջացած գործերով մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող եռաստիճան դատական համակարգի գործառնությունը վերականգնելուն, օրենքով սահմանված եռամսյա ժամկետում վճռաբեկ դատարան դիմելու խոչընդոտները(բողոքների վերադարձման անհիմն հիմքերը) վերացնելուն, փաստաբաններին տարբեր խմբերի բաժանելուց եւ քաղաքացիներին անտեղի ծախսեր կատարելուց ազատելուն, այսինքն` հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը վերացնելուն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ հողորդելը կանխելուն եւ այլն:
Նշված բոլոր փոփոխություններն էլ ավելի մատչելի եւ լիարժեք կդարձնեն իրավունքների դատական պաշտպանությունը, կընդլայնեն քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության երաշխիքները, կկանխեն հարյուրավոր քաղաքացիների կողմից սահմանադրական դատարանին եւ այլ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու (եւ այն էլ` ոչ մեկ անգամ) դեպքերը:
Բոլոր փոփոխություններն իրավակարգավորելիս աշխատանքային խումբը գործակցել է նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Երեւանյան գրասենյակի աշխատակիցների հետ: