Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-3792-19.11.2008-ՄԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 33-րդ կետից հանել «կամ հավատարմագրված փաստաբանին» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասության «դատավորների» բառերը փոխարինել «երկու դատավորի» բառերով, իսկ երկրորդ նախադասության «վճռաբեկ դատարանի» բառերը փոխարինել «նախագահի եւ առնվազն երեք դատավորի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ եւ 2.1-րդ կետերով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 376.1-րդ հոդվածը 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 կետով.

«2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով.»:

Հոդված 5. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը 2-րդ կետից  հետո լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2.1 կետով.

«2.2) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2.1 կետով նախատեսված դեպքում` սույն օրենսգրքի 426.3 եւ 426.4 հոդվածներով սահմանված ժամկետներում.»:

Հոդված 6. Օրենսգրքի 380. 1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« ՀՈԴՎԱԾ 380.1. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Վերաքննիչ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները:»:

Հոդված 7. Օրենսգրքի 381-րդ հոդվածի առաջին մասի 5.1 կետը «հիմնավորումները» բառից հետո լրացնել «կամ, որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը.» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 395-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Բողոքարկված դատական ակտը  բեկանվում կամ փոփոխվում է, եթե հաստատվել է նոր երեւան եկած կամ նոր հանգամանքը, որն ազդել է դատական ակտի օրինականության կամ հիմնավորվածության վրա:»:

Հոդված 9. Օրենսգրքի 404-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետից հանել «վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 405-րդ հոդվածի «վճռաբեկ դատարանը՝ ողջ» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ նախագահի եւ առնվազն երեք դատավորի» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի  406-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա,

2) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները:»:

Հոդված 12. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ելքի վրա» բառերից հետո լրացնել «կամ ինչ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ են առկա» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 414.1-րդ հոդվածի`

1)  2-րդ մասում «10 օրվա» բառերը փոխարինել «մեկ ամսվա ընթացքում» բառերով.

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14. Օրենսգրքի 414.2-րդ հոդվածի`

1) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) առկա  է նոր երեւան եկած կամ նոր հանգամանք:»:

 2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` uույն oրենuգրքի 407 հոդվածի եւ սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանության հարցը պարզելու եւ դատարանի վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը լուծվում է կոլեգիալ՝ պալատի նախագահի եւ երկու դատավորի կազմով: Պալատի այդ որոշումները կայացվում են միաձայն եւ բողոքարկման ենթակա չեն: Դատավորներից թեկուզ եւ մեկի այլ կարծիք ունենալու դեպքում վճռաբեկ բողոքը  քննության ընդունելու հարցը ենթակա է լուծման պալատի կազմով:»:

Հոդված 15. Օրենսգրքի 416-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« ՀՈԴՎԱԾ 416. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԸ

Պալատի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է առնվազն չորս դատավոր:»:

Հոդված 16. Օրենսգրքի 423-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ: Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել են դատավորների մեծամասնությունը: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար»:

Հոդված 17. Օրենսգրքի 12.1 ԲԱԺՆՈՒՄ  «դիմում» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով, իսկ «դիմող» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 18. Օրենսգրքի 426.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 426.1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայող դատարանը

Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքերով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը`վճռաբեկ դատարանը` բողոքի հիման վրա:»:

Հոդված 19. Օրենսգրքի 426.2–րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն.

1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները:»:

Հոդված 20. Օրենսգրքի 426.5-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել «կամ հավատարմագրված փաստաբանին» բառերը:

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 21. Օրենսգրքի 426.6-րդ հոդվածի վերնագրից, 2-րդ եւ 3-րդ մասերից հանել  համապատասխանաբար «կամ հավատարմագրված փաստաբանի», «կամ հավատարմագրված փաստաբանը,» եւ «կամ հավատարմագրված փաստաբանն» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 426.8-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Դատարանը դատական ակտը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքերով վերանայում է վերանայման վարույթ հարուցելու որոշման հիման վրա:».

2) 2-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 23.   Օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«2. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:»:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թ. հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոխանցվում են համապատասխանաբար վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան: