Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 33-րդ կետից հանել «կամ հավատարմագրված փաստաբանին» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի եւ առնվազն երեք դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` նախագահի եւ առնվազն երեք դատավորի կազմով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ եւ 2.1-րդ կետերով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 376.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
«2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով.»:
Հոդված 5. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
«2.1) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում` սույն օրենսգրքի 426.3 եւ 426.4 հոդվածներով սահմանված ժամկետներում.»:
Հոդված 6. Օրենսգրքի 380.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 380.1. Վերաքննիչ բողոք բերելու հիմքերը
1. Վերաքննիչ բողոք բերելու հիմքերն են`
1) դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
2) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները:»:
Հոդված 7. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-րդ կետը «հիմնավորումները» բառից հետո լրացնել «, կամ որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 395-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե հաստատվել է նոր երեւան եկած կամ նոր հանգամանքը, որն ազդել է դատական ակտի օրինականության կամ հիմնավորվածության վրա:»:
Հոդված 9. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 405-րդ հոդվածի «վճռաբեկ դատարանը՝ ողջ» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ նախագահի եւ առնվազն երեք դատավորի» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`
1) դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
2) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները:»:
Հոդված 12. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, կամ ինչ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ են առկա» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 414.1-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «10 օրվա» բառերը փոխարինել «մեկ ամսվա» բառերով.
2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 14. Օրենսգրքի 414.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) առկա է նոր երեւան եկած կամ նոր հանգամանք:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` uույն oրենuգրքի 407 հոդվածի եւ սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանության հարցը պարզելու եւ դատարանի վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը լուծվում է կոլեգիալ՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի եւ առնվազն երեք դատավորի կազմով: Պալատի այդ որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:».
3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 15. Օրենսգրքի 416-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 416. Վճռաբեկ դատարանի նիստերը
Պալատի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է առնվազն չորս դատավոր:»:
Հոդված 16. Օրենսգրքի 423-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ: Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:»:
Հոդված 17. Օրենսգրքի 12.1-րդ բաժնում «դիմում» բառը եւ դրան համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք» բառով եւ դրան համապատասխան հոլովաձեւերով, իսկ «դիմող» բառը եւ դրան համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 18. Օրենսգրքի 426.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 426.1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայող դատարանը
Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` բողոքի հիման վրա:»:
Հոդված 19. Օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները:»:
Հոդված 20. Օրենսգրքի 426.5-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «կամ հավատարմագրված փաստաբանին» բառերը.
2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 21. Օրենսգրքի 426.6-րդ հոդվածի վերնագրից, 2-րդ եւ 3-րդ մասերից հանել համապատասխանաբար «կամ հավատարմագրված փաստաբանի», «կամ հավատարմագրված փաստաբանը,» եւ «կամ հավատարմագրված փաստաբանն» բառերը:
Հոդված 22. Օրենսգրքի 426.8-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատարանը դատական ակտը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է վերանայման վարույթ հարուցելու որոշման հիման վրա:».
2) 2-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 23. Օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:»:
Հոդված 24.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փոխանցվում են համապատասխանաբար վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան: