Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-378-14.11.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի  Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի օրենքի (այսուհետ՝ Օրենք) 112-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «31 »-րդ մասով՝

«31 . Ազգային ժողովի միջոցների հաշվին, ինչպես նաեւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում, միջազգային կազմակերպություններում,  միջխորհրդարանական հանձնաժողովներում  եւ բարեկամության խմբերում ընդգրկված կամ այլ կերպ Ազգային ժողովի մարմինները ներկայացնելու նպատակով գործուղման մեկնած պատգամավորները կամ պատվիրակության ղեկավարները, հանդես են գալիս հրապարակային հաղորդմամբ։

Գործուղման ընթացքում իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ  հաշվետվությունը ներկայացվում է գործուղումից վերադառնալուց հետո առաջիկա ճեպազրույցի, ինչպես նաեւ   պատգամավորի կամ պատվիրակության ղեկավարի առաջարկով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Պատգամավորը կամ պատվիրակության ղեկավարը գործուղման արդյունքների վերաբերյալ իր գրավոր տեղեկանքը առնվազն տասնօրյա ժամկետում ի պահ է հանձնվում Ազգային ժողովի աշխատակազմում։

Սույն օրենքի 31-րդ մասի դրույթները չեն տարածվում Ազգային ժողովի նախագահի նկատմամբ։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական կամ աշխատնաքային այցերի վերաբերյալ տեղեկատվությունը կազմում եւ հրապարակում է Ազգային ժողովի աշխատակազմը։

Հոդված 2. Օրենքի 113-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենսդրական նախաձեռնությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու նպատակն է՝

Օրենքի նախագծի ընդունումը առավել կիրառելի կդարձնի   Ազգային ժողովի հրապարակայնության   սկզբունքը եւ առավել նպատակային ու արդյունավետ՝ ԱԺ մարմինների դերը եւ գործունեությունը։