Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-124-30.09.2003-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» օրենքի /այսուհետեւ` Օրենսգիրք/ հոդված 135-ի1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ մասի սանկցիանշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենսգրքի 135 հոդվածի 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»:

Հոդված 4. Օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասի սանկցիայից հանել «կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 6 ամիս ժամկետով» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 136 հոդվածի 2-րդ մասիսանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով»:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 318 եւ 344 հոդվածները:

Հոդված 7. Սույն օենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: