Հոդված 1. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը դրվում է այլ անձանց վրա կամ սահմանվում է համապարտ պարտավորություն` հարկային պարտավորությունների կատարման մասով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի`
1) ա. «զ» կետը «մատուցումից» բառից հետո լրացնել «(բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման եւ տոկոսների ստացման)» բառերով,
բ. «ձեռքբերման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ներմուծման)» բառերը,
գ. «տարում» բառից հետո` «առեւտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող» բառերը :
2) «է» կետում «1-ին կետի» բառերը փոխարինել «1-ին կետի չորրորդ պարբերության եւ սույն հոդվածի» բառերով,
3) հինգերորդ մասում «կառուցապատող`» բառը փոխարինել «կառուցապատող եւ (կամ) տնօրինման իրավունք ունեցող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)» բառերով,
3) նախավերջին պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Մեկից ավելի թվով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք որպես կառուցապատող հանդես գալու դեպքերում, ապրանքի մատակարարման գործարքները որոշելու նպատակով, սույն հոդվածի հինգերորդ մասում նշված համապատասխան չափը կիրառվում է մեկ անգամ:
Սույն հոդվածի հինգերորդ մասին համապատասխան ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող` կառուցապատող համարվող անձինք կրում են ԱԱՀ-ի գծով համապարտ պարտավորություն:
Եթե բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված այլ շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տների կառուցապատող են հանդիսանում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին եւ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ապա սույն հոդվածի հինգերորդ մասում նշված համապատասխան չափը չի կիրառվում եւ ապրանքի մատակարարում է համարվում բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված այլ շենքի բոլոր բնակարանների կամ տարածքների, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բոլոր բնակելի տների օտարումը:
Բազ՟մաբ՟նա՟կա՟րան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շեն՟քի, ստո՟րա՟բա՟ժան՟ված շեն՟քի, դրա բնա՟կա՟րան՟նե՟րի, կամ այլ տա՟րածք՟նե՟րի, բնակելի թաղամասերում կամ հա՟մալիրներում` ան՟հա՟տա՟կան բնա՟կե՟լի տների օտարմանը վերաբերվող սույն հոդվածի դրույթները սեփականատերերի նկատմամբ կիրառվում են կառուցված շեն՟քի, դրա բնա՟կա՟րան՟նե՟րի, այլ տա՟րածք՟նե՟րի կամ բնակելի տների առաջին անգամ օտարման դեպքերում»:
4) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Մի քանի ֆիզիկական անձանց կողմից համատեղ աշխատանքով տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու (ներառյալ` գյուղատնտեսական արտադրանք արտադրելու) դեպքերում սույն հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված ԱԱՀ-ի շեմը կիրառվում է բոլոր մասնակիցների հաշվով` մեկ անգամ (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքի): Իրականացված գործունեությունը դիտվում է համատեղ աշխատանքով իրականացվող գործունեություն, եթե այն իրականացվում է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի (ներառյալ` հողի) եւ (կամ) միավորված դրամական կամ այլ միջոցների համատեղ օգտագործմամբ, իսկ ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից ստացված հասույթը բաշխվում է մասնակիցների միջեւ եւ (կամ) օգտագործվում է նրանց պահանջմունքների բավարարման նպատակով: Գործունեության իրականացման արդյունքում ԱԱՀ-ով հարկվող շեմը գերազանցելու հետեւանքով առաջացող ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մասով սույն մասում նշված անձինք կրում են համապարտ պատասխանատվություն :
Սույն օրենքի համաձայն ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մասով համապարտ պատասխանատվություն կրող անձանց հարկային մարմնում հաշվառման կանգնելու, ԱԱՀ-ի հաշվարկների ներկայացման եւ գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ոլորտում համատեղ աշխատանքով տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների թվից անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի նկատմամբ սույն հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված ԱԱՀ-ի շեմը կիրառվում է, եթե այդ անձի կողմից, համատեղ գործունեությանը մասնակցությանը զուգահեռ, իրականացվում է ինքնուրույն` համատեղ գործունեությունից տարբերվող գործունեություն» :
Հոդված 3. Օրենքի 61 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 61 . 1. Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կող՟մից «ԱՏԳԱԱ-8422 (բա՟ցա՟ռութ՟յամբ 842211000 եւ 842290100 ծածկագրերի), 8441, 8452 (բացառությամբ 845210 եւ 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 250510, 250900, 251820, 2836, 39162010, 76041090, 8419, 8426, 8429, 8430, 8435, 8443, 8478, 8479, 85023100, 870410 ծած՟կագ՟րե՟րին դասվող ապրանքների ներմուծման դեպ՟քում սահման՟ված կար՟գով մաք՟սա՟յին մարմին՟նե՟րի հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճար՟ման ժամկե՟տը հե՟տաձգ՟վում է ՝
ա) հայտարարագրման օրվանից մեկ տա՟րի ժամ՟կե՟տով, ե՟թե նշված ծած՟կագ՟րե՟րին դաս՟վող ներմուծ՟ված ապ՟րանք՟նե՟րի մաքսա՟յին արժե՟քը պակաս է 70 մլն դ՟րա՟մից,
բ) հայտարարագրման օրվանից եր՟կու տա՟րի ժամ՟կե՟տով, ե՟թե նշված ծած՟կագրերին դասվող ներմուծված ապրանք՟նե՟րի մաքսա՟յին արժեքը կազ՟մում է 70 մլն դ՟րամ եւ ա՟վե՟լի:
Սույն մասում նշված ժամկետները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքները մինչեւ նույն մասով սահմանված ժամկետների լրանալը օտարվելու դեպքում վճարումը հետաձգված` հաշվարկված ԱԱՀ-ի գումարները մինչեւ գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ենթակա են վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի գումար:
Սույն մասում նշված ժամկետում ԱԱՀ-ի գումարը չվճարվելու դեպքում հարկ վճարողից գանձվում է հետաձգված ԱԱՀ-ի գումարը եւ հետաձգման օրվանից մինչեւ սույն մասին համապատասխան վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի վճարման օրը օրենքով սահմանված կարգով հաշվարկվող օրական տույժեր:
3. Ե՟թե մինչեւ սույն հոդ՟վա՟ծի 1-ին մա՟սով սահ՟ման՟ված` համապատասխան ժամ՟կե՟տի ա՟վար՟տը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճա՟րող՟ի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը գերազանցում է ներ՟մուծ՟ված ապ՟րանք՟նե՟րի հա՟մար ԱԱՀ-ի հե՟տաձգ՟ված պար՟տա՟վո՟րութ՟յուն՟նե՟րի գու՟մա՟րին, ա՟պա սույն հոդ՟վա՟ծի 1-ին մասով սահ՟ման՟ված ժամ՟կե՟տի ա՟վար՟տից հե՟տո հարկ վճա՟րող՟ը մաք՟սա՟յին մար՟մին՟նե՟րի հաշ՟վար՟կած ԱԱՀ-ի հե՟տաձգ՟ված գու՟մար՟նե՟րի մա՟սով ԱԱՀ-ի վճա՟րե՟լու պար՟տա՟վո՟րութ՟յունը դադարում է:
4. Ե՟թե մինչեւ սույն հոդ՟վա՟ծի 1-ին մա՟սով սահ՟ման՟ված համապատասխան ժամ՟կե՟տի ա՟վար՟տը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճա՟րող՟ի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը պակաս է ներ՟մուծ՟ված ապ՟րանք՟նե՟րի հա՟մար ԱԱՀ-ի հե՟տաձգ՟ված պար՟տա՟վո՟րութ՟յուն՟նե՟րի գու՟մա՟րից, ա՟պա այդ տար՟բե՟րութ՟յու՟նը հարկ վճա՟րո՟ղի կող՟մից սույն հոդ՟վա՟ծի 1-ին մա՟սով սահ՟ման՟ված ժամ՟կե՟տը լրա՟նա՟լու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում են՟թա՟կա է վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի գումար: Սույն հոդ՟վա՟ծի 1-ին մա՟սով սահ՟ման՟ված ժամ՟կե՟տը լրա՟նա՟լու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում ԱԱՀ վճարող անձը մաքսային մարմին է ներկայացնում հարկային տեսչության կողմից տրված տեղեկանք` սույն մասին համապատասխան հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ: Տեղեկանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում է երկօրյա ժամկետում :
Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալը սույն մասին համապատասխան պետական բյուջե չվճարված, իսկ սույն մասին համապատասխան հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում` վճարումը հետաձգված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի նկատմամբ, սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հաշվարկվում են տույժեր` օրենքով սահմանված կարգով: Հետագայում ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված ընդհանուր գումարի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:
5. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի կիրառման առումով ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարում ներառվում է ԱԱՀ-ի զրո՟յա՟կան դրույ՟քա՟չա՟փով հարկ՟վող գոր՟ծարք՟նե՟րի հարկ՟վող շրջա՟նա՟ռութ՟յան 20 տո՟կոս հաշ՟վար՟կա՟յին մե՟ծութ՟յանը համապատասխանող գումարը:
6. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկվող ԱԱՀ-ի գումարից հաշվանցման ենթակա է սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան պետական բյուջե վճարվող մասը:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով (բացառությամբ` «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» ռեժիմի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքները.
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ կետում «օ՟տա՟րերկր՟յա ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձանց, ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի կար՟գա՟վի՟ճակ չու՟նե՟ցող ձեռ՟նար՟կութ՟յուն՟նե՟րի կամ օ՟տա՟րերկր՟յա ֆի՟զի՟կա՟կան ան՟ձանց կող՟մից տրված հում՟քից, նյու՟թե՟րից ու կի՟սա՟ֆաբ՟րի՟կատ՟նե՟րից ի՟րենց պատ՟վե՟րով» բառերը փոխարինել «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաեւ» բառերով :
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «նաեւ» բառից հետո լրացնել «հարկային հաշիվներում,» բառերով,
1-ին կետի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Անկախ սույն հոդվածի դրույթներից` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փո՟փո՟խութ՟յուն՟՟՟ների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած այն հարկ վճարողները, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի արդյունքում չի գերազանցել 50 միլիոն դրամը, 2008 թվականի հաշվետու ժամանակաշրջաններում առանց հարկային հա՟շիվ՟ների կարող են հաշ՟վան՟ցել առեւտրային նպատակներով այդ հաշվետու ժամանակաշրջաններում վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների, ինչ՟՟պես նաեւ 2008 թվականի հունվարի 1-ի դրութ՟յամբ առկա` նախկինում ԱԱՀ-ի գումարները չհաշվանցված եւ վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնա՟ցորդ՟ների մասով մա՟տակարարներին կանխիկ կամ բանկային փո՟խան՟՟ցում՟նե՟րով վճար՟՟՟ված գու՟՟մար՟նե՟՟րում ներառված` ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափով հաշ՟վարկ՟ված ԱԱՀ-ի գու՟մարները, եթե առ՟կա է որեւէ հաշ՟վար՟կային փաստաթուղթ կամ բանկային փո՟խան՟ցու՟մը կամ կան՟խիկ վճա՟րումների կատարված լինելը հիմ՟նավորող որեւէ փաս՟տաթ՟ուղթ:
3) 2-րդ կետին հաջորդող պարբերությունում «ապրանքային մնացորդի» բառերից առաջ լրացնել «վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների» բառերը, իսկ «առանձնացված» բառից հետո` «եւ նախկինում չհաշվանցված» բառերը,
4) հոդվածի նախավերջին պարբերությունը «դեբետային մնացորդը» բառերից հետո լրացնել «(առանց գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարի)» բառերով:
Հոդված 7. Oրենքի 33-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ եւ (կամ) սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների ճշգրտումներ (ճշգրտված տեղեկություններ), բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ ճշգրտված հաշվարկները եւ (կամ) տեղեկությունները վերաբերվում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին:»:
Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածում «Առեւտրային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ոչ առեւտրային կոոպերատիվների» բառերով:
Հոդված 9. Օրենքի 431 -րդ հոդվածում.
1) 1-ին պարբերությունը «5,000 դրամի չափով» բառերից հետո լրաց՟նել «, բացառությամբ ճշգրտված տեղեկությունների ներկայացման դեպքերի» բառերով,
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց վերաբերյալ սույն օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմին տեղեկություններ (այդ թվում` ճշգրտված) չեն ներկայացվել կամ որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում հարկային հաշվում արտացոլված տվյալներին (վավերապայմաններին)` հաշվանցման ենթակա չեն:»:
Հոդված 10 Անցումային դրույթներ
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներմուծված` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ հոդվածում) 61-րդ հոդվածում նշված ապրանքների մասով հետաձգված ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը իրականացվում է այդ ապրանքների ներմուծման պահին գործող կարգին համապատասխան :
Հոդված 11. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Գործող օրենքով ԱԱՀ-ի շեմը չի տարածվում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մի շարք գործարքների նկատմամբ : Մասնավորապես այդ շեմը չի տարածվում գյուղատնտեսական արտադրանք արտադրողների նկատմամբ :
Բազմաբնակարան (այդ թվում՝ բազ՟մա՟ֆունկ՟ցիո՟նալ) շենքի, ստո՟րա՟բա՟ժան՟ված շեն՟քի, բնա՟կե՟լի թա՟ղա՟մա՟սե՟րում կամ հա՟մա՟լիր՟նե՟րում անհատական բնակելի տների շինարարությանը (կառուցապատմանը) վերաբերվող իրավական ակտերը հնարավորություն են տալիս մեկից ավելի ֆիզիկական անձանց հանդես գալ որպես կառուցապատող: Այս հանգամանքը թույլ է տալիս արհեստականորեն մեծացնելով կառուցապատողների թիվը մեծացնել ԱԱՀ-ով հարկվող գործարք (ապրանքի մատակարարում) համարելու առումով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ գործող օրենքի 3-րդ հոդվածով սահմանված շեմը (շեն՟քի, դրա բնա՟կա՟րան՟նե՟րի կամ այլ տա՟րածք՟նե՟րի ընդ՟հա՟նուր մա՟կե՟րե՟սի մինչեւ տաս տո՟կո՟ս, սա՟կայն ոչ ա՟վե՟լի, քան 500 քա՟ռա՟կու՟սի մետր մա՟կե՟րե՟ս կամ բնա՟կե՟լի թա՟ղա՟մա՟սե՟րում կամ հա՟մա՟լիր՟նե՟րում մինչեւ 4 ան՟հա՟տա՟կան բնա՟կե՟լի տնե՟ր): Այս հանգամանքը հնարավորություն է տալիս նվազեցնել ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը եւ նույնիսկ այն հասցնել 0-ի :
Բազմաբնակարան (այդ թվում՝ բազ՟մա՟ֆունկ՟ցիո՟նալ) շենքի, ստո՟րա՟բա՟ժան՟ված շեն՟քի, բնա՟կե՟լի թա՟ղա՟մա՟սե՟րում կամ հա՟մա՟լիր՟նե՟րում անհատական բնակելի տների շինարարության մասով ԱԱՀ-ից խուսափելու հնարավորություն է առաջանում նաեւ ոչ առեւտրային կոոպերատիվ ստեղծելու պարագայում:
Համատեղ աշխատանք կազմակերպելու պարագայում ֆիզիկական անձանց եւ մասնավորապես գյուղատնտեսական արտադրանք արտադրողների պարագայում ԱԱՀ-ի շեմը կարող է անհարկի բազմապատիկ անգամ մեծացվել, ինչը արդարացի չէ եւ անհավասար պայմաններ է ստեղծում իրավաբանական անձ ձեւավորելու միջոցով գործունեություն իրականացնելու դեպքի համեմատ :
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1 հոդվածը բազմաթիվ հիմնախնդիրներ է առաջացնում հարկային եւ հաշվապահական հաշվառման առումով : Գործող օրենքով ԱԱՀ-ի վճարման հետաձգում է նախատեսվում նաեւ այն դեպքերում, երբ հոդվածում նշված ապրանքները ներմուծվում են իրացման նպատակներով եւ ներմուծումից հետո անմիջապես իրացվում են:
Օրենքով չի սահմանում ԱԱՀ-ով հարկման ռեժիմ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների նկատմամբ:
ՀՀ ԱԺ կողմից ս/թ. սեպտեմբերի 21-ին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարված` օրենքի 23-րդ հոդվածի փոփոխությունները եւ լրացումները հաշվի չեն առնում, որ,
- բացի ՀԴՄ-ի կտրոններից եւ կրճատ հաշիվ ապրանքագրերից, կանխիկ կարող են վճարվել նաեւ հարկային հաշիվներում առանձնացված գումարները,
- օրենքի համաձայն ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ներառվում են նաեւ սահմանված չափից ավելի վճարված գումարները (գերավճարները), որոնք պետք է վերադարձվեն հարկ վճարողին կամ հաշվանցվեն նրա այլ հարկային պարտավորությունների դիմաց:
Գործող օրենքով հնարավորություն է տրված ճշգրտել ԱԱՀ-ի հաշվարկները, սակայն դուրս գրված եւ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ճշգրտման հնարավորություն չի նախատեսված` ինչը արդարացված չէ :
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
- ԱԱՀ-ի գծով համապարտ պարտավորություն սահմանել մեկից ավել կառուցապատողների կողմից կառուցված տարածքների օտարման գործարքների մասով եւ այդ գործարքների ժամանակ օրենքով սահմանված շեմը կիրառել մեկ անգամ,
- սահմանել, որ ոչ առեւտրային կոոպերատիվների լուծարման ժամանակ մնացորդային գույքի բաշխումը եւս ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Սա կբացառի ոչ առեւտրային կոոպերատիվ ստեղծելու միջոցով ԱԱՀ-ից անհարկի խուսափելու հնարավորությունը :
- վերախմբագրել օրենքի 6.1-րդ հոդվածը,
- «Վերաարտահանում» մաքսային ռեժիմի կիրառման որոշ դեպքեր դիտվել են որպես ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող) ,
- Հնարավորություն է ստեղծվել դուրս գրված եւ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացնել ճշգրտված տեղեկություններ :
2. Կարգավորման առարկան. Օրենքի կարգավորման առարկան գործող օրենքում առկա հիմնախնդիրներն են :
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Բազմաբնակարան (այդ թվում՝ բազ՟մա՟ֆունկ՟ցիո՟նալ) շենքի, ստո՟րա՟բա՟ժան՟ված շեն՟քի, բնա՟կե՟լի թա՟ղա՟մա՟սե՟րում կամ հա՟մա՟լիր՟նե՟րում անհատական բնակելի տների շինարարության բնագավառում ԱԱՀ-ով հարկման առումով կապահովվեն հավասար պայմաններ եւ կբացառվեն ԱԱՀ-ից անհարկի խուսափելու հնարավորությունները,
Օրենքի 6.1-րդ հոդվածում նշված ապրանքների ներմուծման դեպքում կսահմանվի վարչարարական հիմնախնդիրները նվազագույնի հասցնող մեխանիզմ:
Կհստակեցվի «վերաարտահանում» մաքսային ռեժիմի կիրառման որոշ դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման եւ հաշվանցումների կատարման մեխանիզմը :
Կվերացվեն օրենքի 23-րդ հոդվածում տեղ գտած` ոչ արդարացի դրույթները:
Հարկ վճարողները իրավունք կստանան ներկայացնելու դուրս գրված եւ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ ճշգրտված տեղեկություններ: