Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3822-21.11.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի14-ի ՀՕ-107 օրեն՟քի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի «հաստատագրված վճարներ» բառերի հետո լրացնել  «կամ արտոնավճարներ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում.

ա/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սահմանված կարգով հաշվառվել  են հարկային մարմնում եւ  որոշակի գործունեության մասով ստացել համապատասխան արտոնագիր,

բ/ այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում «ինչպես նաեւ սույն օրենքի 23-28 հոդվածների» բառերը փոխարինել «ինչպես նաեւ սույն օրենքի 23-28-րդ, 28.4-28.6-րդ եւ 31-րդ հոդվածների» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28.4-րդ հոդվածի «ե» կետից հանել «երրորդ անձի միջոցով» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:


Հիմնավորում
«Արտոնավճարների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նա՟խա՟գծերը մշակվել են Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյան վարչապետի 2008 թվականի ապրիլի 11-ի թիվ 188-Ա որոշմամբ հաս՟տատված փոքր ձեռնարկատիրական գոր՟ծու՟նեու՟թյան ոլորտում հարկային օրենսդրության եւ վար՟չարարու՟թյան կատարելագործմանն ուղղված միջոցառումների կատարման ընթացքում տրված առաջարկությունների, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկությունների հիման վրա: Օրենքների նախագծերի նպատակն է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից արտոնավճար վճարելով իրավունք ստանան «Արտոնավճարների մասին» Հայստանի Հանրապետության օրենքի նախագծի հավելվածով նախատեսվող գործունեության տեuակներով գործունեություն ծավալելու համար, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ հարկերի միջեւ հաշվանցումների հնարավորությունը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս հանրապետությունում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձիք, որոնք զբաղված անձնական բնույթի աշխատանքների կատարմամբ եւ  ծառայությունների մատուցմամբ` ստանում են եկամուտներ, սակայն հաշվառված չեն հարկային մարմիններում եւ հարկեր չեն վճարում, իսկ գործող հարկային օրենսդրությամբ համարվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներ:

Ինչ վերաբերվում է հաշվանցումներին, ապա 2008 թվականի հունվարի 1-ից պարտադիր սոցիալական ապահովության վճարները հավաքագրվում են պետական բյուջե (մինչ այդ` ապահովագրական բյուջե), ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք կատարել հաշվանցումները հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների միջեւ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծերով առաջարկվում է հնարավորություն ընձեռել`

- անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառվելու եւ սահմանված չափերով արտոնավճարներ վճարելու պարագայում (հաշվի առնելով ըստ գտնվելու վայրի տնտեսական ակտիվության մակարդակը)  օրենքի նախագծի հավելվածով նախատեսվող գործունեության տեuակներով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար,

- հաշվանցումներ կատարել հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող հարկերի եւ սոցիալական վճարների միջեւ:

2. Կարգավորման առարկան.

Նախագծերի կարգավորման առարկան է մանր արտադրությամբ եւ անձնական բնույթի ծառայությունների մատուցմամբ զբաղված ֆիզիկական անձանց գործունեության օրինականության ապահովումն է (առանց վարձու աշխատուժի)` հարկերին փոխարինող արտոնավճարների վճարմամբ, ինչպես նաեւ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող հարկերի եւ սոցիալական վճարների միջեւ հաշվանցումները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման եւ դրա՟նում տեղ գտած դրույթների կիրառման արդյունքում ակնկալվում է, որ մանր արտադրությամբ եւ անձնական բնույթի ծառայությունների մատուցմամբ զբաղված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձիք հնարավորություն կունենան հաշվառվելու հարկային մարմնում եւ տվյալ գործունեության մասով նախատեսված արտոնավճարների վճարման պարագայում ձեռք կբերեն օրինական կարգավիճակ, ինչպես նաեւ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող հարկերի եւ սոցիալական վճարների միջեւ հաշվանցումները կատարվելու են ընդհանուր սահմանված կարգով: