Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3824-21.11.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2007 թվականի մարտի 15-ի ՀՕ-81-Ն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի «իրականացնելու» բառից հետո լրացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պետական տուրքի գանձման եւ պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող պետական տուրքի գումարները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրեն՟քում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ներառել տոմսի արժեքի մեջ:

Նշված պետական տուրքի գումարների պետական բյուջե փոխանցումն ապահովելու նպատակով նախատեսվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանել, որ սահմանված կարգով եւ ժամկետներում պետական տուրքի գանձման եւ պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելը հիմք է հանդիսանում վկայականի, մասնագրի կամ լիցենզիայի գործողության կասեցման եւ (կամ) դադարեցման համար: