Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3827-21.11.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվա՟կա՟նի դեկ՟տեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`

1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի եւ շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մասով.

2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն մասի 1)-ին կետում նշված` գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.

3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող սույն մասի 1)-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

4) սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերին համապատասխան պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն. դրամը (չգերազանցող մասով) եւ մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Սույն կետով նշված` սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում, արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի եւ գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաեւ շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն մասով նշված սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում, արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի վերաբերյալ եւ (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն մասով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաեւ այն դեպքում, երբ հարկվող օբյեկտ համարվող գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:

Սույն մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի վերաբերյալ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի համաձայն ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի զինծառայողները, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները, ինչպես նաեւ այդ հաստատություններն ավարտած եւ հետուսումնական պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողները:

Նշված արտոնությունը ներկայումս վերաբերվում է նաեւ հասարակական եւ արտադրական նշանակություն ունեցող հարկվող օբյեկտներին, սակայն նախագծով առաջարկվում է նշված արտոնությունը կիրառել միայն բնակելի շինությունների նկատմամբ, քանի որ հասարակական եւ արտադրական նշանակություն ունեցող շինությունների մասով արտոնությունների տրամադրումը սոցիալական ուղղվածություն չունի:

Զուգահեռաբար առաջարկվում է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվելու արտոնություն վերապահել նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց նկատմամբ` հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն. դրամը (չգերազանցող մասով) եւ մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Առաջարկվում է սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունների կիրառման համար հիմք ընդունել անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի եւ գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաեւ շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

Միաժամանակ առաջարկվում է համանման մոտեցում կիրառել նաեւ փոխադրամիջոցների մասով:

Հարկ վճարողին սեփականության իրավուքով մեկից ավելի շինությունների կամ փոխադրամիջոցների պատկանելու դեպքում արտոնությունն առաջարկվում է կիրառել հարկ վճարողի ընտրած շինության կամ փոխադրամիջոցի մասով:

Նախատեսվում է արտոնությունը չկիրառել, եթե գույքը ձեռք է բերվել պարտադիր ժամկետայինծառայության ավարտից հետո: