Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի`
ա) 1-ին կետի «ե» ենթակետը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «եւ հովանավորչական» բառերով.
բ) 3-րդ կետը «ծախսերը» բառից հետո լրացնել «, որոնց մասով համախառն եկամտից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն. դրամ,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբգրությամբ`
«6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաեւ համախառն եկամտի բացակայության դեպքում:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի «դ» ենթակետի`
ա) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Բացառությամբ բռնագռավման, նվիրատվության կամ այլ ձեւով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:».
բ) չորրորդ նախադասությունում «մասով» բառից հետո լրացնել «(բացառությամբ` պետությանը վարձակալությանկամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 471 -րդ հոդվածի 4-րդ կետը «մշակման» բառից հետո լրացնել «եւ միջազգային բեռնափոխադրման» բառերով:
Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ կետը «ժամկետներում» բառից հետո լրացնել «` հիմնվելով սույն հոդվածի 1-ին կետում նշված դրույքաչափերի վրա» բառերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Օրենքի նախագծի նպատակն է կազմակերպությունների համար տնտեսավարման հավասար պայմանների եւ հարկման արդարացիության սկզբունքի ապահովում:
Կարգավորման հարաբերութունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Ներկայումս բանականին տարածված են հովանավորչական ծախսերը, որոնք գումար տրամադրողի մոտ, որպես կանոն, հանդիսանում են գովազդի ծախսեր (Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ծախսերը չեն նորմավորվում), իսկ գումար ստացողի մոտ` անհատույց ստացված գումարներ (այլ ոչ թե` ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներ), ինչը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի կրճատման:
Գործող օրենքի շրջանակներում համախառն եկամտի բացակայության պայմաններում կազմակերպության կողմից կատարված ծախսերը հաշվի չեն առնվում` թեկուզեւ այդ ծախսերը արդարացված են (օրինակ` վարչական եւ ֆինանսական ծախսերը):
2009 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխություններով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված ծախսերը ընդունվում են ամբողջությամբ (այլ ոչ թե` միայն նորմավորվող ծախսերը)` հաշվի առնելով ծախսերի նկատմամբ համախառն եկամտի հետ կապված անհրաժեշտության սկզբունքը:
Օրենսդրական փոփոխությունների հետեւանքով 2008 թվականի հունվարի 1-ից հարկման ընդհանուր դաշտ անցած կազմակերպությունների համար 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքների (միայն ապրանքների), ինչպես նաեւ 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդների (միայն ապրանքների) մասով կատարված ծախսերը նվազեցվում են համախառն եկամտից, եթե այդ ծախսերի մասով առկա է որեւէ հաշվարկային փաստաթուղթ կամ վճարումները կատարած լինելը հիմնավորող որեւէ փաստաթուղթ:
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի «դ» կետի համաձայն շենքերի, շինությունների եւ այլ տարածքների օտարման, վարձակալության կամ անհատույց օգտագործման դեպքում եկամուտները հաշվարկվում են առնվազն կադաստրային արժեքից, իսկ այդ գումարներից ցածր գումարով իրականացման դեպքում տարբերությունը գործարքի մյուս կողմի համար դիտվում է որպես ներված պարտավորություն, ինչը արդարացի չէ, եթե գործարքի մյուս կողմը հանդիսանում է պետությունը:
Այն դեպքերում, երբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ստանում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ոչ հարկային գործակալներից, ապա շահութահարկը վճարվում է ինքնուրույն (տարեկան եկամուտների հայտարարագրի հիման վրա) 20% դրույքաչափով` այն դեպքում, երբ հարկային գործակալից նույն եկամուտները ստանալու դեպքում շահութահարկը պահվելու էր եկամտի վճարման աղբյուրի մոտ 10% կամ 5% դրույքաչափով :
2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Օրենքի նախագծով առաջակվում է`
Նախագծի կարգավորման առարկան «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթների հստակեցումն է եւ որոշ ծախսերի նորմավորումը:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է գործունեության որոշ տեսակների համար տնտեսավարման հավասար պայմանների եւ հարկման արդարացիության սկզբունքի ապահովում: