Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 փետրվարի 1999 թվականի, ՀՕ-285, այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝
1) 9-րդ պարբերությունից հանել երկրորդ՝ «թույլտվություն» բառը.
2) 11-րդ պարբերությունում «կարգավորման» բառը փոխարինել «ազատման բառով.
3) 12-րդ պարբերությունում «ճառագայթային» բառից հետո լրացնել «անվտանգության եւ» բառերը.
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) «գ» կետում հանել «կարգավորող մարմնի ներկայացրած» բառերը.
2) «ժ» կետում հանել « աշխատանքների եւ » բառերը:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «լիցենզավորման պայմաններով» բառերը փոխարինել «լիցենզիայի պայմաններով ու պահանջներով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում հանել «տեղադրման», «շահագործման հանձնումը» բառերը:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի1-ին կետի՝
1) «գ» ենթակետից հանել «աշխատանքներ կատարող եւ» բառերը.
2) «ժգ» եւ «ժդ» ենթակետերի 1-ին տողերում «արտակարգ» բառը փոխարինել «վթարային» բառով.
3) «իբ» ենթակետում հանել «անվտանգություն» բառը:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի՝
1) «թ» ենթակետից եւ 6-րդ կետից հանել «աշխատանքներ կատարող եւ» բառերը.
2) «ե» ենթակետից հանել«փոխադրում» բառը:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտի սեփականատիրոջ կողմից այդ օբյեկտի շահագործման համար լիազորված կամ որպես այդպիսին ճանաչված իրավաբանական անձն է, որն իր ուժերով կամ այլ իրավաբանական անձանց ներգրավմամբ իրականացնում է օբյեկտի հրապարակ ընտրելու, օբյեկտը նախագծելու, կառուցելու, շահագործելու եւ շահագործումից հանելու աշխատանքներ»:
2) 2-րդ կետում «օգտագործման» բառից հետո լրացնել «անվտանգության տեսակետից կարեւոր» բառերը, եւ հանել «, ինչպես նաեւ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի հետ տարվող աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար» բառերը:
Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագրում «արտակարգ» բառը փոխարինել «վթարային» բառով:
Հոդված 9.
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետում «պահեստարաններում» բառից հետո լրացնել «եւ գերեզմանոցներում» բառերը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
Հստակեցվել են կարգավորող մարմնի իրավասությունները արտակարգ իրավիճակներում. դրանք համապատասխանեցվել են նաեւ «Երկակի նշանակության ապրանքների եւ սարքավորումների արտահանման, ինչպես նաեւ ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, տարանջատվել է ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտի՝ շահագործող կազմակերպության սահմանումը այլ օբյեկտներից, եւ կարգավորվել են այլ հարաբերություններ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր մոտեցումներին ու չափանիշներին համապատասխան:
Անցած տարիների ընթացքում հստակեցվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, մշակվել եւ գործողության մեջ են դրվել բնագավառի լիցենզավորման կարգերը, անվտանգության վրա ազդող գործունեության բոլոր տեսակների (աշխատանքների) վերաբերյալ սահմանվել են կարգավորող պահանջներ եւ վերահսկման մեխանիզմներ: Այս իմաստով վերացել է օրենքում «անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքների, դրանց ցանկը» հաստատելու եւ այլ դրույթներ ունենալու պահանջը:
Կատարվող փոփոխությունները կվերացնեն օրենքի թերություններն ու անճշտությունները, բարելավելով օրենքով կարգավորվող հարաբերությունները:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջից, ապահովելու օրենքների համապատասխանությունը:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջից, ապահովելու օրենքների համապատասխանությունը: