Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի՝ «12. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ» բաժնում՝
1) 11-րդ կետում հանել «փոխադրում» բառը.
2) 15-րդ կետում հանել «աշխատանքներ կատարող եւ» բառերը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
Հստակեցվել են կարգավորող մարմնի իրավասությունները արտակարգ իրավիճակներում. դրանք համապատասխանեցվել են նաեւ «Երկակի նշանակության ապրանքների եւ սարքավորումների արտահանման, ինչպես նաեւ ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, տարանջատվել է ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտի՝ շահագործող կազմակերպության սահմանումը այլ օբյեկտներից, եւ կարգավորվել են այլ հարաբերություններ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր մոտեցումներին ու չափանիշներին համապատասխան:
Անցած տարիների ընթացքում հստակեցվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, մշակվել եւ գործողության մեջ են դրվել բնագավառի լիցենզավորման կարգերը, անվտանգության վրա ազդող գործունեության բոլոր տեսակների (աշխատանքների) վերաբերյալ սահմանվել են կարգավորող պահանջներ եւ վերահսկման մեխանիզմներ: Այս իմաստով վերացել է օրենքում «անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքների, դրանց ցանկը» հաստատելու եւ այլ դրույթներ ունենալու պահանջը:
Կատարվող փոփոխությունները կվերացնեն օրենքի թերություններն ու անճշտությունները, բարելավելով օրենքով կարգավորվող հարաբերությունները:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջից, ապահովելու օրենքների համապատասխանությունը:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջից, ապահովելու օրենքների համապատասխանությունը: