Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածից հանել «եւՀայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի» բառերը:
Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 2.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 680000 դրամ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանել 600000 դրամ:»
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով»:
Հոդված 6. Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ եւ դրանով կատարված փոփոխությունները եւ լրացումները ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունվարի 1-ից եւ գործում են մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը: