Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:»:
Հոդված 2.
Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ եւ դրանով կատարված փոփոխությունը ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից եւ գործելու է մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը: