Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1996 թվականի ապրիլի 30, ՀՕ-55) (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածը լրացնել 75 մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«75 . Արգելվում է մարդու օրգանների եւ հյուսվածքների առեւտրային (կոմերցիոն) գովազդը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին » եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության մասին
Մարդուն օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման պատմական հիմքերը դրվել են Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: 1960 թվականից հետո օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստումը բավականին տարածում գտավ` փրկելով հազարավոր մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում: Փոխպատվաստման բարդությունների բուժման եւ վիրաբուժական տեխնիկայի զարգացման հետ կապված օրգանների փոխպատվաստման ոլորտում հսկայական առաջընթաց է նկատվել, որի արդյունքում աճել է օրգանների փոխպատվաստումների թիվը: Այսպես օրինակ. անցած տասը տարիների ընթացքում երիկամների փոխպատվաստումների թիվը կրկնապատկվել է:
Սակայն, օրգանների փոխպատվաստումների էթիկական ասպեկտները դեռեւս արդիական են մնում: Այդ խնդիրներից կարեւորագույնը դոնորների իրավունքների պաշտպանությունն է, որտեղ քննարկման ենթակա է դիակային դոնորից օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ օրգանների փոխպատվաստումը կազմակերպված է դոնորների համաձայնագրի տրամադրման երկու համակարգերի շուրջ.
Հայաստանի Հանրապետությունում, ըստ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի, գործում է մահից հետո դոնոր հանդիսանալու նպատակով անձից համաձայնագիր վերցնելու մասնակցային համակարգը: Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նման համակարգի կազմակերպումը արդյունավետ չի գործում եւ չի նպաստում դոնորների թվի աճին: Բացի այդ, օրենքում բաց է թողնվել երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց դիակից փոխպատվաստման նպատակով օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու կանոնակարգումը:
Այս նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել գործող օրենքում եւ սահմանել դոնորների համաձայնագրի տրամադրման միջանկյալ համակարգը` հնարավորություն տալով մարդկանց իրենց որոշումը հայտնել կենդանության օրոք եւ գրավոր հրաժարվել մահից հետո որպես դոնոր հանդես գալուց: Այս դեպքում հնարավորություն է ստեղծվում անձի որոշման բացակայության ժամանակ դիմելու նրա հարազատներին եւ դրանից հետո միայն իրականացնել օրգանների եւ հյուսվածքների վերցնելը:
Օրենքի սույն փոփոխությունը մշակվել է` հաշվի առնելով, որ.
Նախագծով առաջարկվում է նաեւ ներդնել սույն ոլորտում տեղեկատվական միասնական համակարգը ապահովող Օրգանների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստր, որտեղ կգրանցվեն տեղեկություններ փոխպատվաստված դեպքերի, դոնորությունից հրաժարված անձանց եւ ռեցիպիենտների վերաբերյալ: Այս համակարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել տեղեկությունների հոսքը` նպաստելով փոխպատվաստումների իրականացման վերաբերյալ որոշումների արագ ընդունմանը եւ արձագանքմանը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումը պայմանավորված է նրանով, որ այդ օրենքով է կանոնակարգվում ցանկացած գործունեություն, այդ թվում` օրգանների եւ հյուսվածքների կոմերցիոն գովազդի բացառումը: