ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիuի 2002 թվականի, այuուհետ` oրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաեւ ոստիկանությունում ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան երեք տարին մեկ անգամ ոստիկանությունում ծառայողների տեղափոխումն է ոստիկանության մի uտորաբաժանումից մեկ այլ uտորաբաժանում:
Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը եւ ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Ատեuտավորումն անցկացվում է ոuտիկանության ծառայողի անմիջական մաuնակցությամբ: Ոuտիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոuտիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոuտիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումների արդյունքում ոստիկանությունում ծառայությունը ռոտացիայի միջոցով կազմակերպելը հնարավորություն կընձեռի ոստիկանության ղեկավարին ռոտացիայի ենթակա կոնկրետ պաշտոններում ոստիկանությունում ծառայողներին ծառայությունից մեկ այլ ստորաբաժանում համապատասխան պաշտոնների տեղափոխել առնվազն 3 տարին մեկ անգամ, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո ՀՀ ոստիկանության կողմից կառավարության քննարկմանը կներկայացվի նաեւ «Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը եւ ռոտացիայի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությամբ նախատեսվում է ոստիկանության ծառայողների ատեստավորման թեստային եղանակը, ինչի հետեւանքով կբացառվեն հնարավոր սուբյեկտիվիզմի դրսեւորումները ատեստավորում անցնող ոստիկանության ծառայողների նկատմամբ: