Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաեւ ոստիկանությունում ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանության միեւնույն ստորաբաժանման ներսում ոստիկանությունում ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ:
Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը եւ ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Ատեuտավորումն անցկացվում է ոuտիկանության ծառայողի անմիջական մաuնակցությամբ: Ոuտիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոuտիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոuտիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: