Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-387-27.11.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության (2001թ սեպտեմբերի 12-ի ՀՕ-225) օրենքի (այսուհետեւ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը, այսուհետ` հանրաքվե) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու,  ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացայատելու եղանակով:»:

Հոդված 2.  Օրենքի  4-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքներ ընդունելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացայատելու» բառերը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ եւ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո` երկամսյա ժամկետում:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1 հոդվածով`

«Հոդված 8.1. Պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացայատմանն ուղղված   հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը եւ հանրաքվե նշանակելն ու  անցկացնելը

Պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացայատմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը:

Հանրաքվե նշանակելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է բացահայտել հասարակական կարծիքը:

Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական եւ ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես համաձայնեցվում են Հանրապետության Նախագահի հետ:

Հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ կառավարության որոշումը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», զանգվածային լրավության միջոցներով:

Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր հետո:

Հանրաքվեի տեղամասերը եւ տեղամաuային կենտրոնները կազմավորվում են հանրաքվեի անցկացման օրվանից ուշ, քան 21 օր առաջ:

Զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին, լիազոր մարմին եւ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` հանրաքվեի անցկացման օրվանից ուշ, քան 21 օր առաջ ներկայացնում է զինվորական մասերում հաշվառված հանրաքվեի մասնակիցների թիվը:

Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքով տեղամաuային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար uահմանված կարգով` հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 19 եւ ուշ, քան 16 օր առաջ:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները լիազոր մարմինը տեղամասային կենտրոններում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում է հանրաքվեի անցկացման օրվանից ոչ  ուշ, քան 20 օր առաջ:

Հոդված 5.  Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում «իրականացվում է» բառերից հետո լրացնել «համապետական ընտրությունների համար» բառերով:

Հոդված  7.   20-րդ հոդվածում`

1.  3-րդ մասում «մեկ oր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացայատելու համար   անցկացվող   հանրաքվեի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու   oրվանից եւ ավարտվում քվեարկությունից մեկ oր առաջ:»  բառերով:

2. 8-րդ մասում «հինգ oրվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացայատելու համար   անցկացվող   հանրաքվեի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու   oրվանից ոչ ուշ, քան հինգ oրվա ընթացքում,»  բառերով:

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի վերնագրում «Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը» եւ տեքստում «Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության նախապատրաստման եւ անցկացման» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակատն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10.  Օրենքի  32.1-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անճշտությունների չափը հաշվարկվում է «Ընտրություներ» ավտոմատացված համակարգի միջոցով:»:

Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Հանրաքվեի դրված նախագիծն համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

Սույն օրենքի 8.1 հոդվածով սահմանված հանրաքվեի արդյունքները համարվում են դրական (ընդունված), եթե դրան կողմ են քվեարկել քվերակության մասնակիցների կեսից ավելին:»

Հոդված 12. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

I. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանը, ինչպես նաեւ նման քաղաքական որոշումների ընդունմանը հասարակության մասնակցությունը ապահովելու նպատակով: Բացի այդ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

II. Կարգավորման առարկան

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով ուժը կորցրած է ճանչվում  «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը,   այդ փոփոխությունը պայմանավորված է  «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունը նույնպես պայմանավորված է օրենքի դրույթների համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին, մասնավորապես` օրենքից հանվում է դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ դրույթները:

2. Քաղաքական որոշումների ընդունման նպատակով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` համաձայն որի «Պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացայատելու համար կարող է անցկացվել   հանրաքվե »:  Տվյալ հանրաքվեի կազմակերպումն ապահովելու նպատակով  օրենքը լրացվում է նաեւ նոր 8.1. հոդվածով: Մասնավորապես` հիշյալ հոդվածով

1)  պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահյատմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 2) հոդվածի 3-րդ մասով նախատեսված են դրույթներ պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական եւ ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելու վերաբերյալ:

3) նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են դրույթներ հանրաքվեի անցկացման ժամկետների վերաբերյալ, մասնավորապես ըստ նախագծի` «Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ` քան 30 օր հետո»:

4) հոդվածի 6-րդ մասով սահմանվում են դրույթներ հանրաքվեի տեղամասերի եւ տեղամասային կենտրոնների վերաբերյալ, մասնավորապես ըստ նախագծի` «Հանրաքվեի տեղամասերը եւ տեղամաuային կենտրոնները կազմավորվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ»:

3. Նախագծի 4-րդ հոդվածով լրացում է կատարվում «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածում, մասնավորապես ըստ նախագծի «Օրենքի 14-րդ հոդվածի «իրականացվում է» բառերից հետո լրացնել «համապետական ընտրությունների համար» բառերը»:

4. Նախագծի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով փոփոխություններ է կատարվում «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ եւ 32.1-րդ հոդվածներում, մասնավորապես` օրենքի դրույթները համապատասխանեցվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջներին:

5. Նախագծի 8-րդ հոդվածով` «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, օրենքը ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու եւ  օրենքի նախագծի 8.1 հոդվածով նախատեսվող հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը սահմանելու նպատակով: