Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3591-26.11.2008-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1998 թվականի հունվարի 10-ի ՀՕ-186) 22-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր «իդ)» կետով հետեւյալ բովանդակությամբ.

«իդ) հայցվորները` պետական նպաստների, այդ թվում նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիuի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման, գումարների բռնագանձման վերաբերյալ հայցերով.»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: