Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-388-27.11.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդավծ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքի (այսուհետեւ` օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քաղաքացին օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` այդ թվում նաեւ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու միջոցով:

Հոդված 2. Օրենսգրքի 1026-րդ հոդվածի 2-րդ կետում «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «եւ (կամ) գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնողները, այսուհետ` գյուղացիական տնտեսություն» բառերը:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 1038.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1038.1. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնողներ` գյուղացիական տնտեսություններ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնց հիմնական եկամուտը ստացվում է գյուղատնտեսության բնագավառում իրականացվող գործունեությունից:

2. Գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության  պայմանագիրը կնքվում է գրավոր եւ ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող լիազոր մարմնում: Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը   պայմանագիրը հաշվառելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառված պայմանագրի մեկ օրինակն ուղղարկում է հարկային մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում:

3. Գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող պայմանագրի կողմերից մեկի պահանջով պայմանագիրը` մինչեւ հաշվառման ներկայացնելը պետք է վավերացվի նոտարական կարգով: Եթե պայմանագրի համաձայն մասնակիցների կողմից պետք է ներդրվի անշարժ գույք կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը` մինչեւ հաշվառման ներկայացնելը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող անշարժ գույքի նկատմամբ իրավուքները ենթակա են պետական գրանցման:

4. Գյուղացիական տնտեսությունների կողմից պարզ գրավոր ձեւով (առանց նոտարական վավերացման)   կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը եւ նրանում կատարվող փոփոխությունները ուժի մեջ են մտնում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող լիազոր մարմնի կողմից հաշվառվելու պահից, եթե պայմանագրով ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:  Հաշվառված պարզ գրավոր ձեւով կնքված պայմանագրի եւ այդ պայմանագրի մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում գործում է հաշվառված պայմանագիրը:

5. Գյուղացիական տնտեսությունների կողմից պարզ գրավոր ձեւով կնքվող   համատեղ գործունեության  պայմանագիրը պետք է ստորագրեն պայմանագրի բոլոր մասնակիցները (կողմերը), որոնց ստորագրության իսկությունը կարող է հաստատվել համայնքի ղեկավարի կամ հաշվառումն իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից:

6. Գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրում պարտադիր պետք է նշվեն` պայմանագրի կողմերը, նրանցից յուրաքանչյուրի կողմից ներդրվող ավանդի (գույք կամ գույքային իրավունք) տեսակները,  արժեքը, դրանց դրամական գնահատման չափը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող եւ մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումն իրականացնող անձանց անձնագրային տվյաները, շահույթի բաշխման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի փոփոխման կարգը, ինչպես նաեւ օրենքով սահմանված ու կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ:

7. Գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ  գործունեության պայմանագրի օրինակելի ձեւը եւ հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի մաuնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչեւ ներդրումը նրանք ունեին uեփականության իրավունք, ինչպեu նաեւ համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը եւ այդպիuի գործունեությունից uտացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային uեփականությունը: Մաuնակիցների համատեղ գործունեության հետ կապված ծախuերը եւ վնաuները յուրաքանչյուր մաuնակից կրում է ընդհանուր գործում իր ավանդի արժեքին համամաuնորեն:

9. Գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության    պայմանագիր կնքած անձանցից, պայմանագրի մաuնակիցների համաձայնությամբ, միայն մեկ անձն է իրավասու հանդես գալ երրորդ անձանց հետ իրավահարաբերություններում:

10. Գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության    պայմանագիրը չի լուծվում կամ պայմանագրի գործողությունը չի դադարում սույն օրենսգրքի 1035-րդ հոդվածով նախատեսված դեպքերում,  բացառությամբ այն դեպքերի, երբ պայամանգրի կողմ  մնում է միայն մեկ մասնակից: Պայմանագրի մասնակից կողմի մահվան դեպքում պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նրա ժառանգը:"

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: