Armenian ARMSCII Armenian
Կ-389-27.11.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 56-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3.   Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 111-րդ հոդվածի  3-րդ կետում «Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր են մինչեւ ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը:» նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  «Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր չեն մինչեւ ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: