ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի 169-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւալ խմբագրությամբ.
"Օրենքով սահմանված կագի խախտմամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա տնտեuական գործունեությամբ զբաղվելն`"
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
Ներկայումս շահույթ ստանալու նպատակով գյուղացիական բնագավառում տնտեսական գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են ստեղծել իրավաբանական անձ կամ գրանցվել անհատ ձեռնարկատեր, ինչը վերջիններիս համար կամ հանդիսանում է լուրջ խոչնդոտ կամ առաջացնում է բյուրոկրատական քաշքշուկներ եւ ժամանակի ավելորդ կորուստ:
Այդ խնդիրները կարգվորելու եւ գյուղացիական տնտեսությունները միավորելու միջոցով ընդլայնելու նպատակով առաջարկվում է`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն քաղաքացին օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` այդ թվում նաեւ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու միջոցով:
2. Օրենսգրքի 1026 հոդվածի 2-րդ մասում «կազմակերպությունները» բառից հետո լրացվում է «եւ (կամ) գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնողները, այսուհետ` գյուղացիական տնտեսություն» բառերով:
Նշված լրացումների արդյունքում գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց իրավունք է վերապահվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել առանց անհատ ձեռնարկատեր գրանցվելու կամ իրավաբանական անձ կազմավորելու, ինչը մեր կարծիքով կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը:
3. Օրենսգիրքը լրացվում է նոր հոդվածով, ըստ որի սահմանվում է գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի առանձնահատությունները: Մասնավորապես`
ա) լրացվող հոդվածի 1-ին կետով սահմանվում է, թե ովքեր են հանդիսանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող անձինք, մասնավորապես` ըստ նախագծի գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնողներ` գյուղացիական տնտեսություններ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնց հիմնական եկամուտը ստացվում է գյուղատնտեսույան բնագավառում իրականացվող գործունեությունից:
բ) լրացվող հոդվածի 2-րդ կետով գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող լիազոր մարմնի կողմից պարտադիր հաշվառելու եւ հաշվառված պայմանագրի մեկ օրինակը հարկային մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում ուղարկելու դրույթներ է նախատեսում, համաձայն որի գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր եւ ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող լիազոր մարմնում: Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը պայմանագիրը հաշվառելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառված պայմանագրի մեկ օրինակն ուղղարկում է հարկային մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում:
գ) լրացվող հոդվածի 3-րդ կետով նախատեսվում են դրույթներ գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող պայմանագրի նոտարական կարգով վավերացնելու դեպքերի վերաբերյալ, մասնավորապես` ըստ նախագծի գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող պայմանագրի կողմերից մեկի պահանջով պայմանագիրը` մինչեւ հաշվառման ներկայացնելը պետք է վավերացվի նոտարական կարգով: Եթե պայմանագրի համաձայն մասնակիցների կողմից պետք է ներդրվի անշարժ գույք կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը` մինչեւ հաշվառման ներկայացնելը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող անշարժ գույքի նկատմամբ իրավուքները ենթակա են պետական գրանցման:
դ) լրացվող հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է պայմանագրի եւ դրանում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը, մասնավորապես` համաձայն նախագծի գյուղացիական տնտեսությունների կողմից պարզ գրավոր ձեւով (առանց նոտարական վավերացման) կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը եւ նրանում կատարվող փոփոխությունները ուժի մեջ են մտնում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող լիազոր մարմնի կողմից հաշվառվելու պահից, եթե պայմանագրով ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Բացի այդ նույն կետով սահմանվում են դրույթներ որոնք վերաբերվում են հաշվառված պայմանագրի եւ կողմերի մոտ եղած պայմանագրի օրինակների միջեւ առկա հակասությունների դեպքում, թե որ պայմանագիրը պետք է գործի, մասնավորապես` ըստ նախագծի հաշվառված պարզ գրավոր ձեւով կնքված պայմանագրի եւ այդ պայմանագրի մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում գործում է հաշվառված պայմանագիրը:
ե) լրացվող հոդվածի 5-րդ կետով նախատեսվում են դրույթներ գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի ստորագրման եւ այդ ստորագրությունների իսկությունը համայնքի ղեկավարի կամ հաշվառումն իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից հաստատվելու վերաբերյալ, մասնավորապես` ըստ նախագծի գյուղացիական տնտեսությունների կողմից պարզ գրավոր ձեւով կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը պետք է ստորագրեն պայմանագրի բոլոր մասնակիցները (կողմերը), որոնց ստորագրության իսկությունը կարող է հաստատվել համայնքի ղեկավարի կամ հաշվառումն իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից:
զ) լրացվող հոդվածի 6-րդ կետով նախատեսվում են գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրում նշվող պարտադիր պայմանների վերաբերյալ դրույթները, մասնավորապես, ըստ նախագծի Գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրում պարտադիր պետք է նշվեն` պայմանագրի կողմերը, նրանցից յուրաքանչյուրի կողմից ներդրվող ավանդի (գույք կամ գույքային իրավունք) տեսակները, արժեքը, դրանց դրամական գնահատման չափը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող եւ մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումն իրականացնող անձանց անձնագրային տվյաները, շահույթի բաշխման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի փոփոխման կարգը, ինչպես նաեւ օրենքով սահմանված ու կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ:
է) լրացվող հոդվածի 7-րդ կետի համաձայն պայմանագրի օրինակելի ձեւի եւ հաշվառման կարգի հաստատելու լիազորություն է վերապահվում Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
ը) լրացվող հոդվածի 8-րդ կետով սահմանվում են դրույթներ ներդրած գույքի, ընդհանուր բաժնային սեփականության, ինչպես նաեւ համետեղ գործունեության ընթացքում կատարված ծախսերի եւ վնասներ հատուցման վերաբերյալ, մասնավորապես ըստ նախագծի` գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի մաuնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչեւ ներդրումը նրանք ունեին uեփականության իրավունք, ինչպեu նաեւ համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը եւ այդպիuի գործունեությունից uտացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային uեփականությունը: Մաuնակիցների համատեղ գործունեության հետ կապված ծախuերը եւ վնաuները յուրաքանչյուր մաuնակից կրում է ընդհանուր գործում իր ավանդի արժեքին համամաuնորեն:
թ) լրացվող հոդվածի 9-րդ կետով նախատեսվում են դրույթներ պայմանագիր կնքած անձանց եւ երրորդ անձանց իրավահարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես ըստ նախագծի գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագիր կնքած անձանցից, պայմանագրի մաuնակիցներ համաձայնությամբ, միայն մեկ անձն է իրավասու հանդես գալ երրորդ անձանց հետ իրավահարաբերություններում:
ժ) լրացվող հոդվածի 10-րդ կետով նախատեսվում են դրույթներ պայմանագրի լուծման եւ դադարեցման, ինչպես նաեւ պայմանագրի մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը որպես պայմանագրի կողմ հանդես գալու վերաբերյալ, մասնավորապես ըստ նախագծի գյուղացիական տնտեսությունների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը չի լուծվում կամ պայմանագրի գործողությունը չի դադարում սույն օրենսգրքի 1035-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայամանգրի կողմ մնում է միայն մեկ մասնակից: Պայմանագրի մասնակից կողմի մավհան դեպքում պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նրա ժառանգը:
4. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում նախատեսվում է կատարել լրացումներ, ըստ որի գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց իրավունք է վերապահվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել առանց անհատ ձեռնարկատեր գրանցվելու կամ իրավաբանական անձ կազմավորելու եւ առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, ոստի անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն նախատեսել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում: Փոփոխության արդյունքում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքի 169-րդ հոդվածի առաջին մասում «առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը» բառերը փոխարինվել է «օրենքով սահմանված կագի խախտմամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը» բառերով, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասում "Առանց պետական գրանցման" բառերը փոխարինվել է "Օրենքով սահմանված կագի խախտմամբ" բառերով: