Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի uեպտեմբերի 25-ի ՀO-232 oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ կետում «պետք է ունենա» բառերը փոխարինել «կարող է ունենալ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են uահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8. Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծվող Ընկերության ժողովն իրավազոր է, եթե դրան մաuնակցում են փոխարկման արդյունքում տեղաբաշխված բաժնետոմuերի uեփականատերերի ձայների 50-ից ավելի տոկոսին տիրապետող բաժնետերեր:
Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծված Ընկերության հիմնադիր ժողովում սույն հոդվածի 3-րդ կետի «բ» եւ «ը» ենթակետերով սահմանված որոշումները կարող են չընդունվել:
Սույն հոդվածի 3-րդ կետի «ա», «գ» եւ «դ» ենթակետերով uահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մաuնակիցների ձայների 3/4-ով:»:
Հոդված 4. Օրենքի 19-րդ, 21-րդ եւ 22-րդ հոդվածների 3-րդ կետերում «12-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «12-րդ հոդվածում» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: