Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3893-27.11.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Աահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 21 ՀO-252 oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետում «պետք է ունենա» բառերը փոխարինել «կարող է ունենալ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբադրությամբ.

«Ընկերության Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են uահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Աահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ   կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 775-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի պահանջներից:

«Աահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում կատարվում են փոփոխություններ, որոնց համաձայն վերանում է կնիք ունենալու պարտադիր պահանջը, չի սահմանվում կանոնադրական կապիտալի նվազագույն չափ: