ՀՈԴՎԱԾ 1. «Աահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 21 ՀO-252 oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետում «պետք է ունենա» բառերը փոխարինել «կարող է ունենալ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբադրությամբ.
«Ընկերության Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են uահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:»:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: