Armenian ARMSCII Armenian
Կ-3893-27.11.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀO-252 oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «կարող է ունենալ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են uահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: