Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1261-01.10.2003-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-95 օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է, ինչպես նաեւ շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք։