Armenian ARMSCII Armenian
Կ-3586-03.10.2013-ՍՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 7-րդ մասից հանել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ նախադասությունները։

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «պահպանվում են» բառերը փոխարինել «պահպանվում է» բառերով, իսկ «ամսական դրամական բավարարումը եւ այլ լրացուցիչ վճարներ» բառերը` «պաշտոնային դրույքաչափը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին  վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».

2) 3-րդ մասի «դրամական բավարարումն» բառերը փոխարինել  «վարձատրությունն» բառով, իսկ նույն մասը «համար» բառից հետո լրացնել «` զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  6-րդ կետից հանել «դրամական բավարարումը» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.»:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողի վարձատրությունը

1. Ազգային անվտանգության մարմինների յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը  կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «երկարամյա ծառայության համար հավելավճար տալու,» բառերը:

Հոդված 10. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է վերջնահաշվարկ:»:

Հոդված 11. Օրենքի 48-րդ հոդվածը «օրենքներով» բառից հետո լրացնել «, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածում`

1) 1-ին  մասից հանել «, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս» բառերը.

2) 2-րդ մասի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կոչումը կամ պաշտոնն անհիմն կամ անօրինական իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով:»:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: