Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3914-29.11.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 հունիuի 1996 թվականի, ՀO-68) 2-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Համահայկական բանկի առանձնահատկությունները սահմանվում են «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների օրենքների ընդունման

«Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման նպատակը Համահայկական բանկի, ինչպես նաեւ այդ բանկի գործունեության համար իրավական հիմքերի ստեղծումն է: