ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը « լեռնային» բառից հետո լրացնել «բարձր լեռնային, » բառերով:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից եւ տարածվում է 2005 թվականի հոկտեմբերի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» լրացում կատարելու անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված է հողերի աճուրդային կարգով օտարման ժամանակ մեկնարկային գնի նվազագույն շեմի կադաստրային արժեքի 50 տոկոսից ցածր շեմ` 30 տոկոս: Նշված հոդվածը նման հնարավորություն նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սամնամերձ, լեռնային (1600-2000մ), ծայրամասային բնակավայրերի համար: Մինչդեռ ցանկի, ինչպես նաեւ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի թվարկման մեջ ներառված չեն բարձր լեռնային (2000մ-ից բարձր ) կատեգորիայի հողամասերը: Արդյունքում կադաստրային արժեքի 30 տոկոս նվազագույն շեմը որպես մեկնարկային արժեք սահմանելու նորմը չի տարածվում դրա կարիքն առավել չափով ունեցող բարձր լեռնային գոտում գտնվող հողամասերի մեկնարկային գնի նկատմամբ, ինչը գտնում ենք անտրամաբանական է, ոչ արդյունավետ եւ շտկման անհրաժեշտություն ունի: Հարկ ենք համարում տեղեկացնել , որ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն պետության եւ համայնքների uեփականության հողամաuերը գյուղատնտեuական գործունեության համար եւ որպեu տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման եւ uպաuարկման համար` նույնիսկ uեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են նաեւ uահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային, երկրաշարժից տուժած եւ լքված բնակավայրերում այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն oգտվել հողի uեփականաշնորհումից, չեն uտացել տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա uպաuարկման համար հողամաuեր:
Կարծում ենք, որ օրենսգրքում նման բացթողումը տեղի է ունեցել 2005թ հոկտենբերի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու ժամանակ` տեխնիկական պատճառներերով, ուստի նման լրացումը անհրաժեշտ ենք համարում եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը, նպատակահարմար ենք համարում Հողային օրենսգրքում վերը նշված լրացումը ընդունվելու դեպքում նրան տալ հետադարձ ուժ եւ նրա գործողությունը կիրառել 2005 թվականի հոկտեմբերի 4-ից սկսած հարաբերությունների վրա, այդ կերպ վերականգնելով արդարությունը: