Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թվականի փետրվարի 3, ՀՕ-103) (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետեւ՝ ՄԻԱՎ)` վիրուս, որը ախտահարում է մարդու իմունային համակարգը եւ հանգեցնում իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանն ու զարգացմանը:
ՄԻԱՎ-վարակ` երկարատեւ ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է:
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ` ՁԻԱՀ)` հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ, համարվում է ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետեւանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան զանազան վարակիչ եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:
ՄԻԱՎ-ով վարակված անձ` մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ դրա նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ-ով վարակված անձը չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, հանդիսանում է վարակի աղբյուր:
ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խորը ախտահարում եւ դրա հետեւանքով առաջացած ախտաբանական դրսեւորումներ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Հոդված 2. ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ առողջապահական, կրթական եւ այլ կազմակերպությունները (անկախ սեփականության ձեւից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիտորինգի նպատակով Հայաստանի Հան՟րապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետեւ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ): ՁԻԱՀ ԿՀԿ-ի կառավարման եւ ֆինանuավորման կարգը, կառուցվածքն ու լիազորությունները uահմանում է Հայաuտանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը (այuուհետ` լիազորված պետական մարմին):
ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման եւ հատկացված միջոցների արդյունավետ oգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաuտատում է կառավարությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում կարող են մասնակցություն ունենալ մարդիկ եւ կազմակերպություններ (այդ թվում նաեւ միջազգային), բարեգործական գործունեությամբ զբաղվող մասնավոր անձինք (ներառյալ այլ երկրների քաղաքացիներ), եթե նրանց գործունեությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում
ա) ե) կետի վերջում ավելացնել «այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով» բառերը:
բ) լրացնել նոր հետեւյալ թ) ժ) կետերով.
«թ) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումները` ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ պետական ծրագրի շրջանակներում:
ժ) ապահովում է ՄԻԱՎ վարակի հայտնաբերման մատչելիությունը, այդ թվում նաեւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ անանուն հետազոտությունը, որը զուգորդվում է նախաթեստային եւ հետթեստային խորհրդատվության տրամադրման հետ: Նախաթեստային եւ հետթեստային խորհրդատվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման եւ սոցիալական պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների եւ քաղացիություն չունեցող անձանց բուժումը
ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի։»։
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասից հետ լրացնել նոր մասով` հետեւյալ խմբագրությամբ.
«ՄԻԱՎ-ի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունը զուգորդվում է նախաթեստային եւ ետթեստային խորհրդատվությամբ:
Մինչեվ 14 տարեկան երեխաների հետազոտությունը կատարվում է նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18 տարեկան դեռահասներինը` նրանց կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Հոդված 11. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ենթակա խմբերը
1. Պարտադիր բժշկական խորհրդատվության եւ հետազոտության ենթակա են՝
ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները.
բ) հղի կանայք,
գ) ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:
2. Բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն եւ հե՟տա՟՟զոտություն տրամադրվում է՝
ա) սեռավարակներ ունեցող անձանց,
բ) թմրամոլներին,
գ) ազատազրկման վայրերում գտնվողներին:
3. Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալ ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվություն եւ հետազոտություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը սահմանում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված խորհրդատվության եւ հետազոտության կարգերը:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Առողջապահական կազմակերպությունները պարտավոր են ապահովել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցները եւ պայմանները` կառավարության կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին պարբերության «մինչեւ 16 տարեկան» բառերը փոխարինել «մինչեւ 18 տարեկան» բառերով:
Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածում «պահպանել» բառը փոխարինել «իրականացնել» բառով:
Հոդված 13.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից: