Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-400-03.12.2008-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հոկտեմբերի 1994 թվական, ՀՕ-121, այսուհետ` օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ պարբերության  «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «եւ քաղաքացիները»  բառերը:

Հոդված 2. Օրենքի 181 . հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունից հետո լրացնել  նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Ավտոտրանսպորտային միջոցների տնօրինողներին ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոնը տրվում է չափումներն իրականացնելուց անմիջապես հետո: »:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածի վերջին պարբերությունից առաջ  լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

 «-ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների  կողմից առանց չափումներ իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոն տրամադրելը կամ ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար արտանետումների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը,»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

Իրավական ակտի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ.

1. Շինարարական  աշխատանքների իրականացման դեպքում շրջակա միջավայրի պահպանության նպատակով ամրագրված սահմանափակումները տարածվում են միայն իրավաբանական անձանց վրա, մինչդեռ շինարարական աշխատանքներով եւ աղբի տեղափոխմամբ զբաղվում են նաեւ ֆիզիկական անձինք, որոնց համար  նման սահմանափակումների տարածումը եւս պետք է հանդիսանա պարտադիր պահանջ, եւ

2. ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու իրավասություն ունեցող լիցենզառու կազմակերպություններն իրենց գործունեության ժամանակ հաճախ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության եւ (կամ) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի  արտանետումների համապատասխանության կտրոնները տրում են առանց չափումների իրականացման կամ չափման կարգի պայմանների ու  պահանջների չպահպանմամբ, որն անհրաժեշտ է դիտել որպես մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրության խախտում:

1-ին  հոդվածի ընդունման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ  ՀՀ անտառային տարածքներից կամ այլ վայրերից ապօրինի ձեռք բերված անտառանյութի տեղափոխման  կանխարգելմանն ուղղված իրավական նորմի բացակայությունը զգալիորեն նպաստում է  ապօրինի փայտանյութի անարգել տեղափոխմանը եւ նման փոփոխությունը կնպաստի ապօրինի անտառհատումների ծավալների կրճատմանը, իսկ 2-րդ հոդվածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող պատժամիջոցի փոքր չափերը չեն ապահովում իրավախախտումների թվի  նվազեցմանը:

3-րդ  հոդվածի 1-ին եւ 2-րդ լրացումները պայմանավորված են «Մթնոլորտային օդի պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի ապրիլի 10-ին ընդունված ՀՀ օրենքով ամրագրված շինարարական աշխատանքների կատարման դեպքում մթնոլորտի պահպանության պահանջների  կատարումն  ապահովելու համար վարչական վարույթի իրականացմամբ, իսկ 3-րդ լրացումը` 2005թվականի մայիսի 5-ին ընդունված «Մթնոլորտային օդի պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 181 հոդվածում նշվող պահանջների կատարման նկատմամբ պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությամբ:

4-րդ  հոդվածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բնապահպանական օրենսդրության պահանջների համար վերահսկողություն  իրականացնող մարմնի տված հանձնարարականի չկատարումը ենթակա է պատասխանատվության ոչ միայն  մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման դեպքում (ինչպես ամրագրված է օրենսգրքում), այլ նաեւ բնապահպանական մնացած ոլորտները կարգավորող օրենքների պահանջների չկատարման դեպքերում:

5-րդ հոդվածի անհրաժեշտությունը բխում է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես գերատեսչական նորմատիվ ակտ 2002 թվականի հոկտեմբերի    21-ի թիվ 10502244 ( Ձեւ 2 ՏԱ-օդ) (Տարեկան),  10502243 ( Ձեւ N1- Թափոն (Տարեկան),  10502245 (2 -ՏԱ (ՋՐՏՆՏ) (Տարեկան)  պետական գրանցում ստացած հաշվետվային ձեւերը, «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ եւ 17-րդ հոդվածները, ինչպես նաեւ «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը: Հոդվածի ընդունումը կապահովի նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ օրենսդրության եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը` հավաստի եւ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, տրամադրման եւ հիշյալ ոլորտում վիճակագրության վարման համար:

6-րդ հոդվածի ընդունման անհրաժեշտությունը բխում է բնապահպանական օրենքների պահանջներին համապատասխան բնապահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարչական իրավախախտումների գործերի վարույթ իրականացնելու համար իրավունք տվող համապատասխան հոդվածների ամրագրմամբ ու ճշգրտմամբ: