Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-400-03.12.2008-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հոկտեմբերի 1994 թվական, ՀՕ-121, այսուհետ` օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ պարբերության  «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «եւ քաղաքացիները»  բառերը:

Հոդված 2. Օրենքի 181 . հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Ավտոտրանսպորտային միջոցների տնօրինողներին ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոնը տրվում է չափումներն իրականացնելուց անմիջապես հետո: »:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածի վերջին պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«-ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների  կողմից առանց չափումներ իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոն տրամադրելը կամ ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար արտանետումների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը,»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրվանից: