Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի՝
1. 2-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության մասին» բառերից հետո լրացնել «Ռազմական ոստիկանության մասին» բառերը,
2. 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «11 » ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«11 ) ռազմական ոստիկանությունը.»,
3. 14-րդ հոդվածը լրացնել «21 » մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«21 . Ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումները:»,
4. 31-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ մասերում «ոստիկանություն» բառից հետո լրացնել «ռազմական ոստիկանություն» բառերը` իրենց հոլովաձեւերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն ռազմական ոստիկանությունը հանդիսանում է հետաքննության մարմին, եւ նրան իրավունք է վերապահված համապատասխան հանցագործությունները կանխելու ու խափանելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
2007 թվականի նոյմեբերի հոկտեմբերի 22-ին ընդունված «Օպերատիվ-հետախուզական գործության մասին» ՀՀ օրենքում ռազմական ոստիկանությունը որպես այդ գործունեությունն իրականացնող մարմին նշված չէ, որով էլ խոչընդոտ է ստեղծվում «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ռազմական ոստիկանության առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Օրենքների նախագծով առաջարկվում է ռազմական ոստիկանությանը վերապահել օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն:
2. Կարգավորման առարկան
Օրենքների նախագծերով առաջարկվում է «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքով ռազմական ոստիկանությանը վերապահել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն, իսկ «Օպերատիվ-հետախուզական
գործության մասին» ՀՀ օրենքում ռազմական ոստիկանությանն ընդգրկել օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող մարմինների ցանկում:
3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ռազմական ոստիկանությանը՝ որպես հետաքննության մարմնի, առավել արդյունավետ լուծել օրենքով իր առջեւ դրված խնդիրները: