Հոդված 1. «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ընդունված 26-ը մայիսի 2008 թվական, N ՀՕ-78-Ն) 23-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել հետեւյալ լրացումը.
1) «Սույն սահմանափակումը կիրառելի չէ, եթե`
ա. երաշխիքով ներգրավվող վարկային միջոցները օգտագործվելու են պետական կարիքների, ներառյալ պետական պահուստի կարիքների համար գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ֆինանսավորման համար.
բ. երաշխիքը տրամադրվում է տնտեսական ճգնաժամային իրավիճակներում պետության ռազմարավարական խնդիրները լուծելուն ուղղված ծրագրերին ֆինանսավորում ապահովելու համար` վարկատուների կողմից այլ ապահովության միջոցներ չընդունելու դեպքում: »
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Նախագծով նախատեսվում է բացառություն սահմանել պետական երաշխիքների տրամադրման գործող սահմանափակման համար, ինչը թույլ կտա պետական խոշոր գնումների եւ ճգնաժամային իրավիճակներում տնտեսության մեջ վարկային ռեսուրսների առկա պահանջարկը ապահովելու համար կիրառել պետական երաշխիքը որպես գործիք: