Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68, այսուհետ՝ օրենք) կատարել հետեւյալ լրացումները.
ա. օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 6-րդ մասով.
«6. «Սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում անձի կամ փոխկապակցված անձանց մասնակցությունը բանկի կանոնադրական կապիտալում կգերազանցի 20 տոկոսը եւ 50 տոկոսը:».
բ. օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել «ը» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.
«ը) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ եւ միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռնում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղի նկատմամբ.».
գ. օրենքի 29-րդ հոդվածի «ա» եթակետի «Կանոնադրական հիմնադրամի» բառերը փոխարինել «ընդհանուր կապիտալի» բառերով.
դ. օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության՝
1. 1-ին նախադասությունը հանել.
2. վերջում լրացնել հետեւյալ խմբագրությամբ նախադասություն. «Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորող այլ անձ եւ որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկը ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 գլխով սահմանված կարգով:».
ե. օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Օտարերկրյա պետությունում գործող բանկում սույն հոդվածով սահմանված մասնակցություն ձեռք բերելու կամ մասնակցությամբ բանկ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնություն տալու դիմումը, եթե օտարերկրյա պետությունում գործող բանկում այդպիսիմասնակցություն ձեռք բերելը կամ նման մասնակցությամբ բանկ ստեղծելը չի համապատասխանում սույն մասի պահանջներին ու պայմաններին կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ եւ միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռնում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդպիսի մասնակցությամբ բանկի գործունեության նկատմամբ:».
զ. օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «դ» ենթակետի «փոխառուի» բառից հետո լրացնել «, խոշոր փոխառուների» բառը, «չափը» բառից հետո լրացնել «(չափերը)» բառը,
2) «ե» ենթակետի «անձանց» բառից հետո լրացնել «, անձի» բառը, «չափը» բառից հետո լրացնել «(չափերը)» բառը.
է. օրենքի 49-րդ հոդվածում՝
1) վերնագրի «փոխառուի» բառից հետո լրացնել «, խոշոր փոխառուների» բառը, «չափը» բառից հետո լրացնել «(չափերը)» բառը,
2) տեքստից հանել «(բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների)» բառերը, «երաշխավորությունների» բառից հետո լրացնել «, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների» բառերը,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«Բանկի խոշոր փոխառուների գծով ռիսկի ալավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին մասի, ընդ որում՝ խոշոր փոխառուները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:».
ը. օրենքի 50-րդ հոդվածում՝
1) վերնագրի «անձանց» բառից հետո լրացնել «անձի» բառը, «չափը» բառից հետո լրացնել «(չափերը)» բառը,
2) տեքստից հանել «(բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների)» բառերը, «երաշխավորությունների» բառից հետո լրացնել «, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների» բառերը,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«Բանկի հետ կապված անձի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին մասի:».
թ. օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 գլխով սահմանված կարգով:».
ժ. օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: