ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186) օրենքի 20-րդ հոդվածի 28-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն նախատեսվում է վերացնել կազմակերպությունների կողմից կնիք ունենալու պարտադիր պայմանը: Արդյունքում կնիք ունենալը նախատեսվում է թողնել կազմակերպության հայեցողությանը: Ընդ որում կնիք ստանալու գործընթացը նախատեսվում է պարզեցնել` վերացնելով կնիք ստանալու համար թույլտվություն ստանալու պարտադիր պահանջը: Սույն նախագիծը մշակվել է հաշվի առնելով վերը նշված հիմնավորումը եւ նպատակ ունի կնիք ստանալու թույլտվության վերացմանը զուգահեռ վերացնել նաեւ այդ նպատակով պետական տուրք վճարելու պահանջը: