Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 3-րդ հոդվածում`
1) «զ» ենթակետը «մատուցումից» բառից հետո լրացնել «(բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման եւ տոկոսների ստացման)» բառերով, «ձեռքբերման» բառից հետո` «(բացառությամբ ներմուծման)» բառերով, եւ «տարում» բառից հետո` «առեւտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող» բառերով.
2) «է» կետի «1-ին կետի» բառերը փոխարինել «1-ին կետի չորրորդ պարբերության եւ սույն հոդվածի» բառերով.
3) 5-րդ մասի «կառուցապատող`» բառը փոխարինել «կառուցապատող եւ (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)`» բառերով:
Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 61.1. Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կող՟մից ԱՏ՟ԳԱԱ-8422 (բա՟ցա՟ռութ՟յամբ 842211000 եւ 842290100 ծած՟կագ՟րե՟րի), 8441, 8452 (բացառությամբ 845210 եւ 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 250510, 250900, 251820, 2836, 39162010, 76041090, 8419, 8426, 8429, 8430, 8435, 8443, 8478, 8479, 85023100, 870410 ծած՟կագ՟րե՟րին դաս՟վող ապ՟րանք՟նե՟րի ներ՟մուծ՟ման դեպ՟քում սահ՟ման՟ված կար՟գով մաք՟սա՟յին մար՟մին՟նե՟րի հաշ՟վար՟կած ԱԱՀ-ի գու՟մար՟նե՟րի վճար՟ման ժամ՟կե՟տը հե՟տաձգ՟վում է ՝
ա) հայտարարագրման օրվանից մեկ տա՟րի ժամկետով, ե՟թե նշված ծած՟կագ՟րե՟րին դաս՟վող ներ՟մուծ՟ված ապ՟րանք՟նե՟րի մաք՟սա՟յին ար՟ժե՟քը պա՟կաս է 70 մլն դ՟րա՟մից,
բ) հայտարարագրման օրվանից եր՟կու տա՟րի ժամ՟կե՟տով, ե՟թե նշված ծած՟կագ՟րե՟րին դաս՟վող ներ՟մուծ՟ված ապ՟րանք՟նե՟րի մաք՟սա՟յին ար՟ժե՟քը կազ՟մում է 70 մլն դ՟րամ եւ ա՟վե՟լի:
Սույն մասում նշված ժամկետները կասեցվում են սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքում:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքները մինչեւ նույն մասով սահմանված ժամկետների լրանալն օտարվելու դեպքում վճարումը հետաձգված` հաշվարկված ԱԱՀ-ի գումարները մինչեւ գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ենթակա են վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի գումարներ:
Սույն մասում նշված ժամկետում ԱԱՀ-ի գումարը չվճարվելու դեպքում հարկ վճարողից գանձվում է հետաձգված ԱԱՀ-ի գումարը եւ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` մինչեւ այդ գումարի վճարման օրը օրենքով սահմանված կարգով հաշվարկվող օրական տույժերը:
3. Ե՟թե մինչեւ սույն հոդ՟վա՟ծի առաջին մա՟սով սահ՟ման՟ված` համապատասխան ժամկետի ավարտը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճա՟րող՟ի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը գերազանցում է ներ՟մուծ՟ված ապ՟րանք՟նե՟րի հա՟մար ԱԱՀ-ի հե՟տաձգ՟ված պար՟տա՟վո՟րութ՟յուն՟նե՟րի գումարը, ա՟պա այդ ժամ՟կե՟տի ա՟վար՟տից հե՟տո հարկ վճա՟րող՟ի մաք՟սա՟յին մար՟մին՟նե՟րի հաշ՟վար՟կած ԱԱՀ-ի հե՟տաձգ՟ված գու՟մար՟նե՟րի մա՟սով ԱԱՀ-ի վճա՟րե՟լու պար՟տա՟վո՟րութ՟յունը դադարում է:
4. Ե՟թե մինչեւ սույն հոդ՟վա՟ծի առաջին մա՟սով սահ՟ման՟ված համապատասխան ժամ՟կե՟տի ա՟վար՟տը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճա՟րող՟ի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը պակաս է ներ՟մուծ՟ված ապ՟րանք՟նե՟րի հա՟մար ԱԱՀ-ի հե՟տաձգ՟ված պար՟տա՟վո՟րութ՟յուն՟նե՟րի գու՟մա՟րից, ապա տարբերությունը հարկ վճա՟րո՟ղի կող՟մից այդ ժամ՟կե՟տը լրա՟նա՟լու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում են՟թա՟կա է վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի գումար: Սույն հոդ՟վա՟ծի առաջին մա՟սով սահ՟ման՟ված ժամ՟կե՟տը լրա՟նա՟լու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում ԱԱՀ վճարող անձը մաքսային մարմին է ներկայացնում հարկային տեսչության կողմից տրված տեղեկանք` սույն մասին համապատասխան հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ: Տեղեկանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում է երկօրյա ժամկետում:
Մինչեւ սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը լրանալը սույն մասին համապատասխան պետական բյուջե չվճարված գումարի մեծության կամ հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում վճարումը հետաձգված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի նկատմամբ սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հաշվարկվում են տույժեր` օրենքով սահմանված կարգով: Հետագայում ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված ընդհանուր գումարի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:
5. Սույն հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերի կիրառման առումով ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարում ներառվում է ԱԱՀ-ի զրո՟յա՟կան դրույ՟քա՟չա՟փով հարկ՟վող գոր՟ծարք՟նե՟րի հարկ՟վող շրջա՟նա՟ռութ՟յան 20 տո՟կոս հաշ՟վար՟կա՟յին մե՟ծութ՟յանը համապատասխանող գումարը:
6. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկվող ԱԱՀ-ի գումարից հաշվանցման ենթակա է սույն հոդվածի չորրորդ մասին համապատասխան պետական բյուջե վճարվող մասը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով`
«15) Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» ռեժիմի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքները.»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ կետում «օ՟տա՟րերկր՟յա ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձանց, ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի կար՟գա՟վի՟ճակ չու՟նե՟ցող ձեռ՟նար՟կութ՟յուն՟նե՟րի կամ օ՟տա՟րերկր՟յա ֆի՟զի՟կա՟կան ան՟ձանց կող՟մից տրված հում՟քից, նյու՟թե՟րից ու կի՟սա՟ֆաբ՟րի՟կատ՟նե՟րից ի՟րենց պատ՟վե՟րով» բառերը փոխարինել «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 1-ին կետին հաջորդող պարբերությունը «նաեւ» բառից հետո լրացնել «հարկային հաշիվներում,» բառերով.
2) 1-ին կետի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Անկախ սույն հոդվածի դրույթներից` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փո՟փո՟խութ՟յունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած այն հարկ վճարողները, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի արդյունքում չի գերազանցել 50 միլիոն դրամը, 2008 թվականի հաշվետու ժամանակաշրջաններում առանց հարկային հա՟շիվ՟ների կարող են հաշ՟վան՟ցել վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների, ինչպես նաեւ 2008 թվականի հունվարի 1-ի դրութ՟յամբ առկա` նախկինում ԱԱՀ-ի գումարները չհաշվանցված եւ վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնա՟ցորդ՟ների մասով մա՟տակարարներին կանխիկ կամ բանկային փոխանցումներով վճարված գումարների նկատմամբ ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափով հաշ՟վարկ՟ված ԱԱՀ-ի գումարները, եթե առ՟կա է որեւէ հաշ՟վար՟կային փաստաթուղթ կամ բանկային փո՟խան՟ցու՟մը կամ կան՟խիկ վճա՟րումների կատարված լինելը հիմ՟նավորող որեւէ փաս՟տաթ՟ուղթ:».
3) 2-րդ կետին հաջորդող պարբերությունը «ապրանքային մնացորդի» բառերից առաջ լրացնել «վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների» բառերով, իսկ «առանձնացված» բառից հետո` «եւ նախկինում չհաշվանցված» բառերով.
4) հոդվածի նախավերջին պարբերությունը «դեբետային մնացորդը» բառերից հետո լրացնել «(առանց գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարի)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներին գերազանցելու դեպքում գերազանցող մասը հաշվանցվում է հետագա ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Սույն մասով սահմանված դրույթները չեն վերաբերում սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքներին:»:
Հոդված 7. Oրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ եւ (կամ) սույն օրենքի 20 հոդվածով սահմանված տեղեկությունների ճշգրտումներ (ճշգրտված տեղեկություններ), բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ ճշգրտված հաշվարկները եւ (կամ) տեղեկությունները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին:»:
Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածը «Առեւտրային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ոչ առեւտրային կոոպերատիվների» բառերով:
Հոդված 9. Օրենքի 431-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «5,000 դրամի չափով» բառերից հետո լրաց՟նել «, բացառությամբ ճշգրտված տեղեկությունների ներկայացման դեպքերի» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց վերաբերյալ, սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան, հարկային մարմին տեղեկություններ (այդ թվում` ճշգրտված) չեն ներկայացվել կամ որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում հարկային հաշվում արտացոլված տվյալներին (վավերապայմաններին)` հաշվանցման ենթակա չեն:»:
Հոդված 10. Անցումային դրույթներ
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներմուծված` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածում նշված ապրանքների մասով հետաձգված ԱԱՀ-ի գումարների հաշվանցումն իրականացվում է` այդ ապրանքների ներմուծման պահին գործող կարգին համապատասխան:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: