Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի14-ի ՀՕ-107 օրեն՟քի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի «հաստատագրված վճարներ» բառերի հետո լրացնել «կամ արտոնավճարներ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում.
ա/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում եւ որոշակի գործունեության մասով ստացել համապատասխան արտոնագիր,
բ/ այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում «ինչպես նաեւ սույն օրենքի 23-28 հոդվածների» բառերը փոխարինել «ինչպես նաեւ սույն օրենքի 23-28-րդ, 28.4-28.6-րդ եւ 31-րդ հոդվածների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28.4-րդ հոդվածի «ե» կետից հանել «երրորդ անձի միջոցով» բառերը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: