Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-3826-21.11.2008,19.12.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «իզ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «իէ» կետ`

«իէ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանության արդյունքում տրամադրվող պարգեւավճարները եւ բոնուսները:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ» կետով`

«դ) եկամուտները վճարվել են նոտարներին` իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունում «ժգ» ենթակետով» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի «բ» եւ «ժգ» կետերով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը «եկամուտները» բառից հետո լրացնել «եւ ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: