Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «իզ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «իէ» կետ`
«իէ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանության արդյունքում տրամադրվող պարգեւավճարները եւ բոնուսները:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`
«դ) եկամուտները վճարվել են նոտարներին` իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունում «ժգ» ենթակետով» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի «բ» եւ «ժգ» կետերով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը «եկամուտները» բառից հետո լրացնել «եւ ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: