Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-3827-21.11.2008,19.12.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվա՟կա՟նի դեկ՟տեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 15-րդ հոդ՟վա՟ծի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբա՟գրու՟թյամբ.

«2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`

1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբ՟յեկ՟տ համարվող` հասարակական եւ (կամ) արտադրական նշա՟նա՟կութ՟յան շինություն չհանդիսա՟ցող շեն՟քերի եւ շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մասով.

2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն մա՟սի 1)-ին կետում նշված` գույ՟քա՟հար՟կով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.

3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող սույն մասի 1)-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշ՟խատունակ անձինք են:

4) սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերին համապատասխան պարտադիր ժամկե՟տա՟յին ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաեւ Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տու՟թյան զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն ան՟ցած` ռազ՟մաուսում՟՟նական հաս՟տա՟տու՟թյուն՟նե՟րն ավարտած անձինք` հասարակական եւ (կամ) ար՟տադրա՟՟կան նշա՟նա՟կութ՟յան շինություն չհան՟դի՟՟սացող մեկ շի՟նութ՟յան մասով, որի հարկման բա՟՟զան չի գե՟րազանցում 40.0 մլն. դրամը (չգերազանցող մասով) եւ մեկ փո՟խադրա՟մի՟ջոցի մա՟սով, որի հարկ՟ման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Սույն կետով նշված` սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավե՟լի շի՟նութ՟յուն պատ՟՟կա՟նե՟լու դեպ՟՟քում, արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ըն՟տր՟ված շի՟նութ՟յան նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման հա՟մար հիմք է ըն՟դուն՟վում ան՟՟շարժ գույքի կադաստր վա՟րող լիա՟զոր մարմնի կող՟մից տրված տե՟՟ղե՟կանքը անձին սեփա՟կա՟՟նութ՟՟յան իրավունքով պատկանող շինությունների թվա՟քա՟նա՟կի եւ գտն՟վելու վայ՟րե՟րի վերա՟բեր՟յալ, ինչ՟պես նաեւ շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշ՟վա՟՟ռող մարմնի կող՟՟մից տր՟ված տե՟՟ղե՟կան՟՟քը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլի՟նելու վե՟րա՟՟բերյալ:

Սույն մասով նշված սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փո՟խա՟դրամիջոց պատկանելու դեպքում, արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ըն՟դուն՟վում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տե՟ղե՟կան՟քը անձին սե՟փա՟կանութ՟յան իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվա՟քա՟նա՟կի վերաբերյալ եւ (կամ) փո՟խա՟դրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տե՟ղե՟կան՟քը` այլ փո՟խադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու վերա՟բեր՟յալ:

Սույն մասով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկվող օբյեկտ հա՟մարվող գույքը ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո հանձնվել է վար՟ձա՟կալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաեւ այն դեպքում, երբ հարկ՟վող օբյեկտ համարվող գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հե՟տո:

Սույն մասով սահմանված հարկային ար՟տո՟նու՟թյունների տրամադրման հե՟տեւան՟քով համայնքների եկամուտների նվազեցումը պե՟տու՟թյան կողմից փոխհատուցման են՟թա՟կա չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: