Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` «գ.1» ենթակետ`
«գ.1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր պարբերություններով`
«Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իրականացվող սույն հոդվածի «գ», «ե», «թ», «ժե», «ժը», «ի» ենթակետերով սահմանված գործունեության տեսակները կարող են համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ (եկամտահարկ)) հարկման օբյեկտ` հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու դեպքում` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա եւ դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը կարող է համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ (եկամտահարկ)) հարկման օբյեկտ, եթե հարկ վճարողի կողմից շահագործվող գազալցման (գազալիցքավորման) բոլոր կայաններում (կետերում) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակ (աշտարակներ) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պաշարային հանգույցից անմիջապես հետո տեղադրված են ճնշման կարգավորիչ (կարգավորիչներ) եւ գազի ծախսաչափ(ծախսաչափեր): Սույն պարբերությունում նշված դեպքում հարկ վճարող? իր հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացնում գրավոր դիմում եւ այդ գործունեության մասով համարվում է ընդհանուր կարգով հարկ վճարող դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա եւ դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի «զ», «ժզ» ենթակետերը, 12-րդ հոդվածը, 7-րդ եւ 17-րդ գլուխները:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում 3-րդ մասի «իրացված» բառը փոխարինել «ստացված» բառով:
Հոդված 4. Օրենքը 4.1-րդ գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 4.2-րդ գլխով`
Հոդված 36.6. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գոր՟ծու՟նեութ՟յուն ի՟րա՟կա՟նաց՟նե՟լու հա՟մար հաս՟տա՟տա՟գրված վճար՟նե՟րի հաշ՟վարկ՟ման հա՟մար օգ՟տա՟գործ՟վող հասկացությունները
1, Սույն օ՟րեն՟քի ի՟մաս՟տով՝
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն է համարվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության կազմակերպումը.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերես է համարվում` հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայությունների կազմակերպման համար նախատեսված ընդհանուր տարածքը:
2. Սույն գլխում oգտագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաuկացությունները կիրառվում են «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված իմաuտով:
Հոդված 36.7. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները
1. Վճա՟րող՟ներ են հա՟մար՟վում հյուրանոցային տնտեսության օբյեկտների գոր՟ծու՟նեու՟թյուն ի՟րակա՟նաց՟՟նող ի՟րա՟վա՟բա՟նա՟կան անձինք եւ անհատ ձեռնարկատերերը: Սույն գլխի դրույթները չեն տարածվում առողջարանների, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարների կամ տների, պանսիոնների, մանկապատանեկան բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների գործունեության վրա:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հյուրանոցային ծառայությունների հետ միաժամանակ սույն օրենքի 7-րդ հոդվածի «գ», «ե», «ժը» եւ(կամ) «ի» ենթակետերով սահմանված գործունեության իրականացնելու դեպքում հաստատագրված վճարը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 36.8. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը
Հաս՟տա՟տագր՟ված վճա՟րը հաշ՟վարկ՟վում է յու՟րա՟քանչ՟յուր ամս՟վա հա՟մար՝ ե՟լա՟կե՟տա՟յին տվյա՟լի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 1500-ա՟պա՟տի՟կի չա՟փով՝ դրա՟մա՟կան ար՟տա՟հայ՟տութ՟յամբ:
Հոդված 36.9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը
Հաստատագր՟ված վճա՟րի հաշ՟վարկ՟ման հա՟մար ե՟լա՟կե՟տա՟յին տվյալ է հա՟մար՟վում հյուրանոցային տնտեսության օբյեկտի մա՟կե՟րե՟սը՝ քա՟ռա՟կու՟սի մետ՟րե՟րով:
Հոդված 36.10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաս՟տա՟տագր՟ված վճա՟րի հաշ՟վարկ՟ման հա՟մար ուղ՟ղիչ գոր՟ծա՟կից՟ներն են՝
1) Երեւանում, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում հյուրանոցային տնտեսության օբյեկտների գոր՟ծու՟նեութ՟յան ի՟րա՟կա՟նաց՟ման հա՟մար` 1.0.
2) Գե՟ղար՟քու՟նի՟քի, Սյու՟նի՟քի, Վա՟յոց ձո՟րի, Շի՟րա՟կի, Լո՟ռու, Տա՟վու՟շի մար՟զե՟րում (բա՟ցա՟ռութ՟յամբ այդ մար՟զե՟րում գտնվող գյու՟ղե՟րի վար՟չա՟կան տա՟րածք՟նե՟րի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գոր՟ծու՟նեութ՟յան ի՟րա՟կա՟նաց՟ման հա՟մար` 0.7.
3) Գե՟ղար՟քու՟նի՟քի, Սյու՟նի՟քի, Վա՟յոց ձո՟րի, Շի՟րա՟կի, Լո՟ռու, Տա՟վու՟շի մար՟զե՟րի գյու՟ղե՟րի վար՟չա՟կան տա՟րածք՟նե՟րում հյուրանոցային տնտեսության օբյեկտների գոր՟ծու՟նեութ՟յան ի՟րա՟կա՟նաց՟ման հա՟մար` 0.5:»:
Հոդված 5. Օրենքի 59.3-րդ հոդվածի «իրացված» բառը փոխարինել «ստացված» բառով եւ հանել «ընդհանուր» բառը:
Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Սույն օրենքի իմաստով`
1) վար՟սա՟վի՟րանոց (գեղեցկության սրահ) է հա՟մար՟վում վար՟սա՟վի՟րա՟կան ծա՟ռա՟յութ՟յան, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման եւ(կամ) նման այլ ծառայության աշ՟խա՟տա՟տե՟ղի (աշ՟խա՟տա՟տե՟ղե՟րի) հա՟մար ա՟ռանձ՟նաց՟ված մշտա՟կան կամ ժա՟մա՟նա՟կա՟վոր շի՟նութ՟յու՟նը.
2) վար՟սա՟վի՟րա՟կան ծա՟ռա՟յութ՟յան մա՟տուց՟ման աշ՟խա՟տա՟տեղ է հա՟մար՟վում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման եւ(կամ) նման այլ ծառայության հա՟մար նախատեսված յու՟րա՟քանչ՟յուր տե՟ղը: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում է մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպեu առանձին աշխատատեղեր:»:
Հոդված 7. Օրենքի 79-րդ հոդվածի «2500000-ապատիկի» բառը փոխարինել «4000000-ապատիկի» բառով:
Հոդված 8. Օրենքի 84-րդ հոդվածի «75000-ապատիկի» բառը փոխարինել «150000-ապատիկի» բառով:
Հոդված 9. Օրենքի 85.3-րդ հոդվածի «50000-ապատիկի» բառերը փոխարինել «75000-ապատիկի» բառով:
Հոդված 10. Օրենքի 86.3-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «20» թիվը փոխարինել «25» թվով.
2) 2-րդ կետի «50000-ապատիկի» բառը փոխարինել «75000-ապատիկի» բառով.
3) 3-րդ կետի «50000-ապատիկի» բառերը փոխարինել «75000-ապատիկի» բառով:
Հոդված 11. Օրենքի 94.1-րդ հոդվածում «իրացված» բառը փոխարինել «ստացված» բառով, իսկ «իրացման» բառը փոխարինել «ստացված գազի» բառերով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 4-րդ հոդվածների:
Սույն օրենքի 1-ին եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
Oրենքի 7-րդ հոդվածի «գ.1» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչեւ 2009 թվականի հուլիսի 20-ն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում հայտարարություն՝ ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի մասին:
Oրենքի 7-րդ հոդվածի «ե» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչեւ 2009 թվականի փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում հայտարարություն՝ ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի վերաբերյալ: